Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ` եվրոպական ինտեգրացիան շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:
Նման հայտարարություն վարչապետն արեց այսօր Կառավարության նիստերի դահլիճում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
Տիգրան Սարգսյանը մասնակցում էր «Հայացք ապագային» խորագրով հասարակական կազմակերպությունների էքսպո-համաժողովին, և երբ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության տաղավարի մոտ ծանոթանում էր այդ կազմակերպության գործունեությանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կարող է ասել եվրոպական ինետգրացիայի մասին, նշեց. - «Դա մեր արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, քանի որ մենք ունենք հստակ դիրքորոշում: Այն է` մենք պետք է կարողանանք մեր արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացիայի ենթարկել` հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, և մենք պարտավոր ենք խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները ինչպես եվրասիական ուղղությամբ, այնպես էլ եվրոպական ուղղությամբ: Եվ դա մեր արտաքին քաղաքականության օրակարգային կարևորագույն հարցերից մեկն է մնում: Այդ առումով այս երիտասարդական շարժումը օգտակար գործունեություն է ծավալում»:
Սեպտեմբերի 3-ին, հիշեցնենք, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեր երկիրը մտադիր է միանալ Մաքսային միությանը, իսկ հետո նաև Եվրասիական միությանը:
Այդ հայտարարությունից հետո՝ հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած Մաքսային միության գագաթնաժողովում, որոշում կայացվեց ստեղծել միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբ: Իսկ նոյեմբերի 6-ին Երևանում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Մաքսային միության ղեկավար մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի կողմից ստորագրվեց «Փոխգործակցության խորացման մասին հուշագիր», որով փաստորեն դրվեց միությանը մեր երկրի անդամակցության ֆորմալ սկիզբը և որով Հայաստանը պարտավորվել է «ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերի դեմ ուղղված գործողություններից ու հայտարարություններից»:
Դիտորդները չեն դադարում մտահոգություն հնչեցնել, թե անդամակցությունը Մաքսային միությանը, իսկ հետո նաև Եվրասիական միությանը, ուղղակի սպառնալիք է Հայաստանի իքնիշխանությանը, և, ստորագրելով նման հուշագիր, մեր երկիրը, ըստ էության, սահմանափակում է իր արտաքին քաղաքական հնարավորությունները:
Ի պատասխան «Ազատության» հարցին` եթե եվրոպական ինտեգրացիան շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, արդյո՞ք այն հակասության մեջ չի մտնում Մաքսային միության գծով մեր ստանձնած պարտավորությունների հետ` վարչապետը հիշեցրեց, որ հենց սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը հստակ դիրքորոշում էր հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ամենևին էլ չի նշանակում, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ պետք է սառեցվեն, այլ հակառակը` որ մենք շարունակելու ենք նաև այդ ուղղությամբ մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը: