Արտավազդ Հարությունյանը նշանակվեց զինդատախազ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արտավազդ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Զինդատախազի պաշտոնը 2011 թվականի հունվարից մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ին Հայաստանի գլխավոր դատախազ նշանակվելը զբաղեցնում էր Գևորգ Կոստանյանը: