Փակ գաղտնի քվեարկությամբ` 103 կողմ, 3 դեմ, Ազգային ժողովը այսօր հաստատեց Գևորգ Կոստանյանին Գլխավոր դատախազի պաշտոնում:
Մինչև քվեարկությունը նախագահի ներկայացրած թեկնածուին կողմ լինելու մասին հայտարարել էին միայն իշխանական կոալիցիան կազմող Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները (միասին այս խմբակցություններն ունեն 75 մանդատ):
«Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» խմբակցություններն իրենց պատգամավորներին ազատ քվեարկության հնարավորություն էին տվել:
Կոստանյանի թեկնածության քննարկման ընթացքում «Ժառանգության» և ՀԱԿ-ի պատգամավորների հնչեցրած գնահատականներից կարելի էր ենթադրել, որ նրանք դեմ են քվեարկելու:
Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո, ինչպես Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) ձեւակերպեց` քաղաքական նոր հանելուկ ի հայտ եկավ. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին, բայց փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ:
Մինչև քվեարկությունը Արամ Մանուկյանը (ՀԱԿ), նկատի ունենալով պաշտոնավարման ավարտից հետո Գլխավոր դատախազության դուռը համբուրած Աղվան Հովսեփյանին, ասաց, թե «դռնապաշտ դատախազը ծանր ժառանգություն է թողել», բայց «արդեն իսկ կանխորոշված» համարեց Կոստանյանի վարքագիծը` ասելով. - «Նա Սերժ Սարգսյանին ձեռնոց չի նետի»:
Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի պաշտոնում Կոստանյանի գործունեությանը` ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե 47 գործերից 45-ը Հայաստանը պարտվել է, սակայն Կոստանյանը տարիներ շարունակ Եվրադատարանում պնդել է, որ «Ա1+»-ի եթերազրկումը, Հյուսիսային պողոտայի կառուցման նպատակով բնակիչներին իրենց տներից հանելը, մարդկանց խոշտանգելը, Մարտի 1-ի դեպքերը օրինական են եղել:
Ռուբեն Հակոբյանի («Ժառանգություն») ձեւակերպմամբ` դատախազությունն իշխանությունների ձեռքին միշտ եղել է «ռեպրեսիվ մուրճ». - «1996 թվից ոչինչ չի փոխվել: Այդ ժամանակ էլ Հանրապետականը մեծամասնություն էր ՀՀՇ-ի հետ, այդ ժամանակ էլ նույն քաղաքական պատվերը գալիս էր մեծամասնությունից... Ոչինչ չի փոխվել: Թերևս Տեր Հուսիկի փոխարեն հիմա Գալուստ Գրիգորիչն է»:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ևս մեկ անգամ անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածին. - «Դրանցից վատ հոտ է փչում»: Սուրիկ Խաչատրյանը, պատգամավորի համոզմամբ, իրադարձությունների «պիկին» քնած չի եղել, և այս վարկածը նախաքննական մարմինը` Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ, չի քննարկել:
«Գործը վարող մարմինը, զինդատախազ, ներկայումս Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է` շրջանցելու, լղոզելու համար բոլոր այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել մամուլում հնչած այն վարկածը, թե 2013 թվականի հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը», - հայտարարեց Փաշինյանը` հավելելով նաև, թե Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի «Նոթինգեմի դիպլոմով տեսակը»:
Նախագահի նախկին օգնական, այժմ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ) Կոստանյանին բնորոշեց որպես «մաքուր պետական գործիչ». - «Ես կարծում եմ, որ մենք լավ դատախազի թեկնածու ենք ընտրում, լավ դատախազ ենք ունենալու: Եվ ցանկանում եմ Ձեզ, պարոն Կոստանյան, քաջառողջություն, համբերություն, հավատ ու վճռականություն, որ Ձեր գործը ճիշտ կատարեք: Ձեր հաջողելը մեր բոլորիս հաջողելն է լինելու, Ձեր անհաջողությունը մեր բոլորիս ողբերգությունն է լինելու»:
Չնայած կենացներ չասելու Ռուբեն Հակոբյանի կոչին` ՀՀԿ-ական պատգամավորները շարունակեցին նույն ոգով: Իր գնահատականներում ամենահամեստը Գալուստ Սահակյանն էր. - «Ես չեմ ուզում այսպես մոնումենտալ կերպարի տեսք տալ... Թեկնածուին պիտի տեսնել այնպես, ինչպես ինքը կա»:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, թե անձը կարող է շատ բան փոխել համակարգում (փաստորեն չվիճարկելով ընդդիմադիրների տեսակետը, թե համակարգը վատն է). - «Կա հնարավորություն, որ անձը դրական առումով մեծ փոփոխություններ իրականացնի: Գերատեսչության ղեկավարից շատ բան է կապված»:
Քվեարկությունից հետո արդեն Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը հետևյալն էր. - «Կառուցում ենք մեր Հայաստանը միասին: Շնորհակալություն»: