Հայաստանի հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) արժանահավատ չեն համարում Պռոշյանի սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի ու հարազատների բարձրաձայնած կասկածներն ու մեղադրանքներըն՝ ուղղված Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանին։
Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներն արդեն անթաքույց հրապարակավ հայտարարում են, որ յոթ ամիս առաջ կատարված այս սպանության բացահայտումը մտել է փակուղի, ինչը ավելի է խորացնում իրենց կասկածներն առ այն, որ սպանության պատվիրատուներին ձեռնտու չէ դրա բացահայտումը։ Այստեղ սպանվածի հարազատները տեսնում են մարզպետի ազդեցությունը, ով, նրանց պնդմամբ, մշտապես խնդիրներ է ունեցել Հրաչ Մուրադյանի հետ և հետապնդել նրան։
Այսօր էլ սպանությունը բացահայտելու պահանջով դեպի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր բողոքի երթի ժամանակ Մուրադյանի եղբայրն ու հարազատները լրագրողների հետ զրույցներում բարձրաձայնում էին իրենց կասկածները։
«Յոթ տարվա ընթացքում միշտ լարվածություն է եղել»,- ասաց Իսրայել Մուրադյանը։
«Անվերջ ստվերի նման հետևել է... անվերջ ստուգումներ, ստուգումներ, դե թող հիմա գան ստուգեն, ինչի՞ հիմա չեն գալիս ստուգում, թե ինչ է կատարվում մանկապարտեզում, ինչ է կատարվում գյուղապետարանում, իսկ Հրաչի ժամանակ աշխատանքային հինգ օրվա ընթացքում վեց անգամ պետք է գային ստուգումներ անցկացնեին, ինչի՞ համար էր այդ ամենը, ամեն ինչը բաց ու բացահայտ է, էլ ծածկելու բան չկա»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց սպանվածի եղբոր կինը՝ Լուսյա Մուրադյանը.- «Թող հիմա գան ինձ զարկեն ու սպանեն, բայց ես կասեմ ճիշտը, իրենից բացի ոչ մեկի վրա չենք կասկածում»։
Հիշեցնենք, դաշնակցական նախկին գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի շենքի դիմաց, առավոտյան ժամը 9-ի շրջակայքում աշխատավայր մտնելիս։ Որպես կասկածյալ կալանավորված է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով մեղադրվում է սպանության և ապօրինի զենք կրելու մեջ: Բայց սպանվածի հարազատները պնդում են, որ սա մեկ մարդու գործ չէ, իսկ պատվիրատուներն ու հանցավոր շղթան բացահայտված չեն։
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «հիմարություն» է որակում իր անունը այստեղ որևէ կերպ շրջանառելը. նա այսօր հրաժարվեց այս թեմայով որևէ մեկնաբանությունից, բոլոր հարցերին ի պատասխան կրկնելով միայն հետևյալը՝ «հիմարությունները չեն մեկնաբանում»։
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում սպանված գյուղապետի հարազատների կասկածները համարեց պարզապես գործի նախաքննության վերաբերյալ տեղեկատվության բացակայության արդյունք՝ «պարզունակ» համարելով այն եզրահանգումները, որ գյուղապետ-մարզպետ լարվածությունը կարող էր սպանության ելք ունենալ։
«Փաստորեն յոթ ամիս անցել է, կանխավարկածներ էլ էդպես չկան, և բնական եմ համարում, որ շրջանառության մեջ արդեն դրվում է ժողովրդական ֆոլկլյորը։ Ես չեմ կարծում՝ մարզպետ-գյուղապետ հարաբերություններն այնպիսին են և կիսելու էնպիսի խնդիրներ լինեն, որ... դա իմ կարծիքով պրիմիտիվ դատողության հետևանք է», - ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ ինքը, իհարկե, զրուցել է մարզպետի հետ այդ թեմայով.- «Այն, որ գյուղապետի և իր մեջ որոշակի հակադրություն է եղել, բոլոր մարզերում էլ շատ հնարավոր է՝ գյուղապետի և մարզպետի միջև անհամաձայնություններ լինեն, բայց անհեթեթություն է մտածել, որ կարող է նման ելք լինել»։
Մինչ մարզպետն ու իշխող կուսակցությունը հերքում են սպանվածի հարազատների կասկածները, այսօր պռոշյանցիներն ու դաշնակցականները «Ապահով Հայաստանում հերոսի են սպանում», «Վերականգնեք հավատը վաղվա օրվա հանդեպ» բովանդակությամբ պաստառներով բողոքի երթով նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում էին վերահսկողության տակ վերցնել Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտումը։
«Ի վերջո Սահմանադրության 49-րդ հոդվածով նախագահն ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Մեր համոզմամբ, յոթ ամիսը բավարար էր, որ այս գործը, եթե չասեմ ամբողջությամբ ավարտվեր և դատարան ներկայացվեր, բայց գոնե գոհացուցիչ արդյունքներ լինեին։ Բայց հակառակը, մենք տեսնում ենք, որ տեղապտույտի մեջ է հայտնվել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը.- «Մեր կարծիքով՝ պետք է ընդգրկվեն բոլոր ուժերը այս գործի բացահայտման առումով։ Ակնհայտ է, որ այս սպանությունը վերջին օղակն էր այն շարունակվող սպառնալիքների, ահաբեկումների, որ տեղի էր ունեցել Հրաչի նկատմամբ՝ սկսած 2009 թվականից։ Փաստորեն այս մահափորձը ի վերջո իր նպատակին հասավ, և այս սպանությունը տեղի ունեցավ։ Սա պիտի դիտվեր մեկ ամբողջական կապի, փոխկապակցության մեջ։ Եթե էդպես դիտվեր, շատ ավելի լայն հնարավորություն էր առաջանում գործի բացահայտման հետ կապված փաստեր ձեռք բերելու»։
Ռուստամյանը հավելեց, որ որքան շատ է ձգձգվում գործի քննությունը, այնքան արմատավորվում են կասկածները, մանավանդ որ ականատեսներից ոմանք արդեն լքել են Հայաստանը. - «Ում մասին որ մտածում էինք, որ կարող են մեզ օգնել, մի մասը այսօր տարօրինակ կերպով Հայաստանից բացակայում է։ Մենք դա չենք համարում պատահական, ուրեմն իսկապես, մեր մտածածը, որ էդ մարդիկ ինչ-որ բան գիտեին, իրականությանը համապատասխանում է, որ նրանց հեռացնում են Հայաստանից։ Մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով մահանում են, որոնք նույնպես, մեր կարծիքով, մեզ կարող էին օգնել այս գործի բացահայտման հետ»։
Այս գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը ինքնախոստովանական ցուցմունքներ չի տվել և շարունակում է հերքել իրեն առաջադրված մեղադրանքները։