Մատչելիության հղումներ

Իշխանությունները երկիրը տանում են «ֆորս-մաժորային իրավիճակի»


«Հայաստանի իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական և ներքին ու արտաքին քաղաքականությունները երկիրը տանում են ֆորս-մաժորային իրավիճակի, պաթյունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Իշխանություններին թվում է, թե իրենց այնքան հաստատուն են, այնպես են արել, որ իրենց իշխանությունն այլևս անդառնալի է, այդ ժամանակ է հենց վտանգը վրա հասնում: Իրենք դա չեն տեսնում․․․ Իրենց եթե թվում է 4-5 տարի ժամանակ ունեն, չարաչար սխալվում են: Որովհետև այն տենդենցները, որ այսօր մենք նկատում ենք, որ տեղի են ունենում հասարակության մեջ, սրանք կարող են անգամ ֆորս մաժորային իրավիճակներ առաջացնել: Սխալները արտաքին քաղաքականության մեջ արդեն բերել են այդպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցրել․․․ Ես խոսում եմ ներքին պրոբլեմների մասին՝ այդ ձախողումները չափ ունեն, դրանք կարող են ծայրահեղ մի վիճակ առաջացնեն, որ սոցիալական, տնտեսական առումով քաղաքականությունն ընդհանրապես դեֆոլտի առաջ կանգնի», - ասաց Ռուստամյանը::

Նա ընդգծեց՝ իշխանությունները այլևս չեն կարողանում լուծել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրները, որոնք ժամանակ անց կարող են հարցականի տակ են դնել Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը: Օրինակ, արտագաղթը, որը, չնայած նախագահի, կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, ոչ միայն չի կրճատվել, այլ ընդհակառակը՝ պաշտոնական տվյալների համաձայն անգամ ավելացել է:

Մեր զրուցակցի ներկայացմամբ, սեպտեմբերից ՀՅԴ-ն նոր ջանքեր է գործադրելու հասարակությանը, ընդդիմադիր ուժերին համախմբելու, երկրում իրավիճակ փոխելու համար․ - «Կա երկու ճանապարհ՝ ընտրական ճանապարհ, և ժողովրդին համախմբելու, որ այն իշխանությունը, որ ժողովրդից վերցվել է ընտրությունների ժամանակ, ժողովուրդն ինքը փաստացի դրան տեր կանգնի, և ինքը հանդիսանա այդ իշխանության կրողն ու պահանջատերը»:

Այսօր Պռոշյան գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմի մասնակից, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Հրաչ Մուրադյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հիշատակի արարողություն:

Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը, հիշեցնենք, սպանվեց այս ապրիլի 2-ին՝ օրը ցերեկով, գյուղապետարանի առջև: Մուրադյանի հարազատները շարունակում են պնդել, թե բացահայտված չեն սպանության պատվիրատուները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG