Սնոուդենը փաստաթղթեր ունի նաև ռուսական հետախուզության դեմ

Էդուարդ Սնոուդեն, հոկտեմբեր, 2013թ․

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը տեղեկությունների է տիրապետում ռուսական հետախուզության դեմ, հայտնում է Washington Post-ը։

Նշվում է, որ նախկին գործակալի մոտ է գտնվում 30 հազար փաստաթուղթ։ Դրանց շարքում են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են փաստը, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ռուսաստանի հետախուզական աշխատանքների մասին տվյալներ են հավաքագրվել ԱՄՆ փոխանցելու համար։

Ռուսաստանը մոտ երեք ամիս առաջ ժամանակավոր ապաստան տրամադրեց Միացյալ Նահանգների կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդենին։