Մատչելիության հղումներ

Էդուարդ Սնոուդենը լքել է օդակայանի տարածքը


Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին պայմանագրային աշխատակից Էդուարդ Սնոուդենը քիչ առաջ ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի պաշտոնական թույլտվություն և լքել է «Շերեմետևո» օդակայանի տարածքը։

Փաստաբան Անատոլի Կուչերենան ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը այսօր փոխանցել է, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը օդանավակայանից դուրս է եկել միայնակ՝ տաքսիով:

Սնոուդենը հինգ շաբաթ շարունակ գտնվել է օդակայանի տրանզիտային բաժնում։ Նրա հրապարակած նյութերը փաստում են, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները գաղտնալսել և գաղտնընթերցել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների և նույնիսկ դաշնակից երկրների բարձրաստիճան ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։

ԱՄՆ-ը Սնոուդենին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ամերիկացիները ռուսներին կոչ են արել արտահանձնել Սնոուդենին, սակայն Մոսկվան մերժել է այդ պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG