Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ:
Երեքշաբթի առավոտյան «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:
Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ:
Մարգար Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից, նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտված առանձնապես խոշոր չափի յուրացման, մասնավորապես, Ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինը յուրացնելու համար։
Ողջ դատավարության ընթացքում Օհանյանը պնդում էր, որ եթե նույնիսկ յուրացում եղել է, ինքը դրանից տեղյակ չէ: Սակայն ի վերջո նախկին բարձրաստիճան պաշտոնյան ընդունեց իրեն մեղսագրվող արարքը՝ պետական բյուջե փոխհատուցելով մոտ կես միլիոն դոլարին համարժեք գումար: Սակայն ուշագրավ է, որ սկանդալային այս գործում շոշափվում էր նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը: Մասնավորապես, Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ իր դեմ բենզինի յուրացման գործը սարքվել է այն բանից հետո, երբ իր հարաբերությունները վատացել են Ալիկ Սարգսյանի հետ:
«Պետք է գնայի ոստիկանապետի ոտքերը ընկնեի, որ ինքը ինձ ներեր, չգիտեմ ինչի համար: Ես էլ եղել եմ ու կամ իմ հոր տղեն, ես անձի ոտքեր չեմ ընկնում»,- ասել էր Օհանյանը:
Այսպիսով՝ 2 տարի, 1 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո այսօր Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ արձակվեց: Օհանյանը չցանկացավ խոսել՝ ասելով, որ այսօր տուն է գնում է:
Փոխարենը մեզ հաջողվեց զրուցել Օհանյանի փաստաբանի հետ։ Մկրտիչ Վասակյանին հարց ուղղեցինք, թե ի վերջո տեղի ունեցածը կոռուպցիո՞ն գործ էր, թե՞՝ պատվեր, կամ գո՞ւցե երկուսը միասին։
«Կոռուպցիոն էր, թե՝ պատվեր, ես չեմ կարող ասել, թող դա հանրությունը գնահատի։ Ամեն դեպքում յուրացում էր կատարվել, որի համար նա իր պատիժը կրեց։ Այո՛, նա վերջում հայտարարեց, որ իր ղեկավարած համակարգում եթե կատարվել են այսպիսի բաներ, ուրեմն ինքն էլ լինելով ՃՈ պետը, ընդունեց, որ կատարել է, այդ իսկ պատճառով վերականգնեց պատճառված վնասը»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե Օհանյանը ընդունո՞ւմ է, որ անձամբ մասնակցել է այդ յուրացմանը, փաստաբանը պատասխանեց.- «Անձամբ մասնակցելու հետ կապված հայտարարեց, որ ինքը ՃՈ ղեկավարն է, այսինքն՝ սխալվում է այն մարդը, ով աշխատում է, չի սխալվում այն մարդը, ով ոչ մի բան չի անում, այդ պատճառով ինչ-որ տեղ ընդունեց, որ եթե իր ղեկավարած ՃՈ-ում կատարվել է յուրացում, ուրեմն, այո՛, իր մեղքի բաժինը կա»։
Անդրադառնալով Օհանյանի այն հայտարարությանը, թե իրեն ձերբակալեցին նախկին ոստիկանապետի զանգից հետո, կարելի՞ է ենթադրել, որ նաև պատվեր կար, Վասակյանն ասաց՝ այս մասին ոչինչ ասել չի կարող։
«Դա Մարգար Օհանյանի և նախկին ոստիկանապետի հարաբերությունների հետ կապված խնդիր է, որի պատասխանը ես այս պահին չեմ կարող տալ»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը ասաց՝ այս երկու տարիների ընթացքում Մարգար Օհանյանը և Ալիկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում չեն հանդիպել։
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու Մարգար Օհանյանը, հնարավո՞ր է, որ նա իրավապահ համակարգ վերադառնա, Վասակյանը պատախանեց.- «Նա մոտ 30 տարի ծառայել է ոստիկանությունում, բայց ես չեմ կարող ոչինչ ասել իր հետագա պլանների մասին, հետագայում միգուցե իրեն կհարցնեք կամ ես իր հետ կխոսեմ և կհայտնեմ, թե ինչով է ցանկանում զբաղվել։ Երկու տարի, 1 ամսի անազատության մեջ է գտնվել, երևի որոշակի ժամանակով կհանգստանա, հետո նոր իր հետագա որոշումները կամ ծրագրերը կհայտարարի։ Նա այս պահին իր տանն է՝ իր ընտանիքի անդամների հետ»։