Մատչելիության հղումներ

Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով չորեքշաբթի օրը դատապարտվեց վեց տարի ազատազրկման:

Դատավոր Մխիթար Պապոյանը նախ արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառով անմեղ ճանաչեց եւ արդարացրեց Մարգար Օհանյանին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ապա նրան մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը:

Դատարանը Օհանյանի պատժի կրման սկիզբը հաշվեց 2011 թվականի օգոստոսի 30-ից:

Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը կարծում է, որ դատավճիռը խիստ էր, թեեւ դա նրա համար անակնկալ չէր: Դատավճռի հրապարակումից հետո Վասակյանն ասաց, որ դատավճռի բողոքարկման մասին պարզ կդառնա իր պաշպանյալ Մարգար Օհանյանի հետ խորհրդակցելուց հետո: Վասակյանն ասաց՝ դատարանն ուներ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր:

Նշենք, որ առաձնապես խոշոր չափերով վատնում կամ յուրացումը նախատեսում է 5-8 տարի ազատազրկում:

Դատարանը վճռեց գործող անցնող մյուս մեղադրյալի՝ Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինել ՝ նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան հինգ տարի ժամկետով:

Արա Լեւոնյանի նկատմամբ դատարանը վճռեց կիրառել պայմանական պատժաժամկետ՝ փորձաշրջան 4 տարի ժամկետով: Նույնաբովանդակ վճիռ կայացվեց նաեւ գործով անցնող Սամվել Մախմուրյանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG