Իր ձերբակալության և կալանավորման մասին տասն օր շարունակ լռություն պահպանելուց հետո երեկ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը խոսեց՝ իշխանություններին մեղադրելով իր դեմ քաղաքական հետապնդում սկսելու համար։
«Իր քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկել է շինծու մեղադրանքով»,-երեկ տարածած հայտարարության մեջ ասում է Ավետիսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունների ջանքերն իզուր են, և որ ինքը պայքարելու է մինչև վերջ։
Այս հայտարարությունը առայժմ Ավետիսյանի միակ արձագանքն է իր դեմ հարուցված քրեական գործին։ Վոլոդյա Ավետիսյանը երկամսյա կալանքի տակ է խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։
Համաձայն մեղադրանքի, ազատամարտիկը խոշոր չափերի խարդախություն է կատարել ու պարտադիր ժամկետային ծառայությունից Հ. Զաքարյանի թոռանը ազատելու պատրվակով 2000 դոլար հափշտակել։ Առաջադրված այս մեղադրանքների վերաբերյալ պահեստազորի գնդապետը առայժմ ցուցմունք չի տալիս, սակայն պնդում է, որ իրեն հետապնդում են իշխանության դեմ քաղաքական պայքարի սկսելու համար։
Ազատամարտիկների բողոքի ակցիաները նախաձեռած Ավետիսյանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում էր փոփոխել իր պայքարի բնույթը՝ այն սոցիալականից դարձնել քաղաքական, հենց սրա համար էլ իշխանությունները քրեական հետապնդում սկսեցին։
«Մտադիր էի իմ աջակցությունը հայտնել Նախախորհրդարանին, քանի որ նա է պարզել ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելու և հայկական պետություն կառուցելու դրոշը»,- հայտարարությունում նշում է Ավետիսյանը:
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ համաներումը կտարածվի նաև իր պաշտպանյալի վրա։ Նա վստահեցնում է, որ Ավետիսյանի հայտարարությունը կապ չունի համաներման հետ։
Հիշեցնեմ, որ Ավետիսյանը ասել էր, որ իր գործի մասին կխոսի, երբ հարմար կհամարի։ Երեկ, երբ պարզ դարձավ, որ համաներումը նաև Ավետիսյանի վրա կտարածվի, պահեստազորի գնդապետը հայտարարություն տարածեց։ Նրա պաշտպանը վստահ է, որ հարուցված քրեական գործը հիմքեր չունի, իշխանությունները ակտիվության համար են մեկուսացրել գնդապետին։ Դա է նաև պատճառը, որ մինչև հիմա գործով քննիչը, ինչպես ասում էր Զաքարյանը, Ավետիսյանին չի ծանոթացրել քրեական գործի նյութերի հետ։
Ավետիսյանի թիմակիցները շարունակում են նստացույցը Հանրապետության հրապարակի տարածքում՝ պահանջելով ազատ արձակել իրենց մարտական ընկերոջը։
Ավետիսյանի, նրա պաշտպանի տեսակետները կիսում են նրա մարտական ընկերները։ Սոցիալական պահանջներ ներկայացնող ազատամարտիկների թևի ներկայացուցիչ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը ևս կարծում է, որ իրենց պայքարը վերաճում էր քաղաքականի և հենց այդ պատճառով Ավետիսյանին կալանավորեցին։
«Եթե նա բարձրացրել էր սոցիալական խնդիրներ և այս իշխանությունները փոխանակ լուծեն այդ սոցիալական խնդիրները, նրան կալանավորում են այդ շինծու գործով, նա համոզվում է, որ իշխանությունները չեն լուծելու այս սոցիալական խնդիրները, ավելին՝ իրեն կալանավորում են, և նա եկել է այն եզրակացության, որ երևի պետք է պայքարել իշխանությունից հեռացնելու համար»,- ասաց Սարուխանյանը։
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանի կարծիքը կիսում են մնացած ազատամարտիկները՝ իշխանությունները Ավետիսյանին կալանավորելով փորձում էին գլխատել իրենց շարժումը։ «Նրանց, սակայն, դա չի հաջողվի»,- ասում են։
«Սա սոցիալական բնույթի պայքարը խեղդելու միջոց է, գլխատում են առաջնորդին, բայց այս պայքարի մեջ բոլոր ազատամարտիկներն էլ առաջնորդ են, ի՞նչ է պետք է բոլոր առաջնորդներին գլխատեն...», - ասաց Մելիքբեկյանը։
Ազատամարտիկների մյուս թևը, որը քաղաքական պահանջներ է ներկայացնում իշխանություններին, չնայած գաղփարական տարաձայնություններին, ևս սատարում է Ավետիսյանին։ Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն ասում է, որ իրենց ջանքերը՝ գտնելու Զաքարյանին, ումից, ըստ պաշտոնական վարկածի, գումար է հափշտակել Ավետիսյանը, զուր են անցել։