Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում իրեն ներկայացրեց իբրև արդար, կոռուպցիա չհանդուրժող, անպատժելիության մթնոլորտը վերացնել ցանկացող, դատախազական համակարգում կուսակցական նկրտումները բացառող, նոր դարաշրջանի մեթոդները համակարգ բերել տենչացող պաշտոնյա:
Նրա` դատախազությունում քաղաքական գործունեության բացառման մասին դիտարկումը ուշագրավ էր, մասնավորաբար, նրանով, որ մամուլում բազմիցս հայտնվել են Գևորգ Կոստանյանի և Աղվան Հովսեփյանի միջև հակասությունների մասին տեղեկություններ: Իսկ հիմա գլխավոր դատախազի թեկնածուն հայտարարում է նման երևույթները բացառելու մասին:
Նախկին գլխավոր դատախազի ղեկավարած «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, հիշեցնենք, ոչ միայն նախագահական ընտրություններում է նախընտրելի թեկնածուների մասին հրապարակային հայտարարություններ էր արել, այլև Երևանի քաղաքապետի ընտրություններում միությունը սատարում էր Տարոն Մարգարյանին:
«Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այս ձևակերպման հետ, որ կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազության համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա դատախազության համակարգում: Սա միանշանակ է և քննարկման առարկա չի կարող հանդիսանալ: Երկրորդ, օրենքով դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այս հարցը նույնպես համարելու եմ իմ պաշտոնավարության ընթացքում կարևորագույն խնդիրներից մեկը», - խորհրդարանի ամբիոնից հավաստիացրեց Կոստանյանը:
Պատգամավորները գլխավոր դատախազի թեկնածուին հիշեցրեցին իր դատախազական գործունեության որոշ դրվագներ, որոնց նկատմամբ «հասարակությունը խիստ թերահավատ է»:
Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությանը: Նախաքննության ընթացքում, հիշեցնենք, ազատ արձակվեցին քննության նախնական փուլում սպանության մեջ մեղադրվող նախկին մարզպետի որդին և թիկնապահը` անհրաժեշտ պաշտպանության դիմելու պատճառաբանությամբ:
Վկայաբերելով Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարվածի տեսագրությունը` Փաշինյանը պնդեց, թե հավանականություն կա, քրեական գործի շրջանակներից դուրս է թողնվել այն անձնավորությունը, ով կանչել է Ավետիք Բուդաղյանին «մահացու թիվ մեկ վնասվածքը» ստանալուց անմիջապես առաջ, և հարց ուղղեց Կոստանյանին, թե արդյոք ճշտվել է այդ անձնավորության ինքնությունը:
«Ով է կանչել, ով չի կանչել, խնդիրն այստեղ դա չէ», - արձագանքեց Կոստանյանը. - «Ես կարծում եմ, մենք պետք է խոսենք իրավական գնահատականի մասին: Համենայն դեպս, մենք իդենտիֆիկացրած միանշանակ ունենք, թե ովքեր են եղել դեպքի վայրում, մենք ունենք ովքեր են կրակել, քանի զենք է գործածվել... Փորձագետների և Հայկ Ալումյանի [Բուդաղյանների փաստաբանը] մասնակցությամբ տեղազննություն է անցկացվել, որտեղ ֆիքսվել է ասֆալտի վրա վնասվածքը: Բայց փորձագետի եզրակացությամբ, ասել, որ այդ վնասվածքը հենց կրակոցի արդյունքում է, չենք կարող»:
Գլխավոր դատախազի թեկնածուի շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը: Չի բացառվում, որ փակ գաղտնի քվեարկությունն էլ վաղը կայանա: