Այսօր Կոմիտաս 5ա, Կոմիտաս 7 և Կոմիտաս 3 շենքերի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին Երևանի քաղաքապետարանի առջև:
Նրանք ասում էին, թե համաձայն չեն, որ իրենց շենքերին հարակից բարձրահարկ որևէ շինություն կառուցվի, հատկապես երբ չկա ո՛չ դրա կառուցման թույլտվությունը, ո՛չ էլ, առավել ևս, բնակիչների համաձայնությունը:
Բնակիչների խոսքով, հարակից նոր բազմաբնակարան շենքը կառուցվում է իրենց շենքերի սեյսմակայունության խախտման և լուսավորությունը փակելու հաշվին:
Հիշեցնենք՝ Կոմիտաս 5 հասցեում շինարարությունը վերսկսվեց սեպտեմբերի 5-ին: Մինչ այդ հարակից շենքերի բնակիչները և մի խումբ ակտիվիստներ փորձում էին փակել Կոմիտասի պողոտան, դուրս չէին գալիս շինհրապարակից՝ այդպիսով փորձելով իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել և դադարեցնել շինարարությունը:
Բնակիչները նաև պնդում էին, թե ընթացող շինարարության պատճառով ընկել է իրենց բնակարանների շուկայական գինը: