Մատչելիության հղումներ

Կարգապահական տույժ ոստիկանին, նոր տեսանյութը ուսումնասիրվում է


Կոմիտաս 5-ում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների և ոստիկանների ընդհարումը, օգոստոս, 2013թ․
Կոմիտաս 5-ում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների և ոստիկանների ընդհարումը, օգոստոս, 2013թ․
«Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է:

Դրա եզրակացությամբ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արսեն Ախպերյանը ենթակա է կարգապահական տույժի:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ տվյալ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:

Ոստիկանությունից փոխանցեցին նաև, որ ուսումնասիրվում է տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես մի ոստիկան Կոմիտաս 5-ում բողոքի ակցիա անցկացնող երիտասարդ կնոջ նկատմամբ, շատերի գնահատմամբ, սեռական ոտնձգություն կատարում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG