Նախագահի երեկվա կարգադրությունից ենթադրվում է, որ առաջիկայում կկազմավորվի միասնական քննչական մարմին, որում կընդգրկվեն ոստիկանության, պաշտպանության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեում գործող քննչական ծառայությունները։
Քրեական դատավարության օրենսգրքով նախաքննությունը իրականացնելու իրավասություն, բացի թվարկվածներից, ունեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և Հատուկ քննչական ծառայությունը։ Բայց քանի որ միասնական քննչական մարմինն, ըստ կարգադության, ստեղծվելու է ոստիկանության, ՊՆ-ի և ՊԵԿ-ում գործող քննչական ծառայությունների հենքի վրա, կարելի է ենթադրել, որ նոր մարմնի կազմում չեն ընդգրկվի ԱԱԾ-ի քննչականը և բարձրաստիճան պաշտոնյաներով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերող հանցագործություններով, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործընթացներով իրականացնող ՀՔԾ-ն։
Ուշագրավ է, որ նման մի կառույց էլ Ռուսաստանում է գործում։ Քննչական մարմինների ղեկավարումն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն անմիջապես նախագահին է ենթարկվում։
Հայաստանում միասնական քննչական մարմնի ստեղծման ժամկետներն անհայտ են, սակայն հանձնաժողովի կազմը, որը պետք է ապահովի այդ մարմնի կազմավորման իրավական հիմքերը, արդեն հաստատված է։ Այնտեղ կաշխատեն այն պաշտոնյաները, որոնց գերատեսչությունների կազմից էլ պետք է վերցվեն քննչական ծառայությունները։
Այս պահին հայտնի է օրենսդրական հիմք նախապատրաստող հանձնաժողովի կազմը։ Այն կգլխավորի ընդամենը 12 օր առաջ անգործ մնացած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանը, միասնական քննչական ծառայությունն էլ, ամենայն հավանականությամբ, նախկին գլխավոր դատախազը կղեկավարի։
«Հավանական եմ համարում, որ բազմափորձ Աղվան Գառնիկիչը գլխավորի, մասնավորապես, հրամանագրից երևում է, որ հիմնական բեռը դրված է հենց Աղվան Հովսեփյանի վրա»,- ասաց Սահակյանը։
Սահակյանը չի կարծում, որ սա նախկին գլխավոր դատախազին անգործ չթողնելու փորձ է.- «Լրիվ հակառակը, փորձը նոր կառույցի համար, կարծում եմ, արժեքավոր է»։
Հիշեցնենք, 2007 թվականին նախաքննության իրավունքը վերցվեց դատախազությունից, տրվեց ՊԵԿ-ին, ոստիկանությանն ու ՊՆ-ին։ Այժմ դատախազությունը մի քանի այլ լիազորությունների հետ միայն հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, քննիչներ չունի։ Ժամանակին նախաձեռնած փոփոխությունը իշխանությունը պատճառաբանում էր աշխատանքի արդյունավետությամբ։
Նման հիմնավորում էլ այժմ է բերվում՝ միասնական քննչական մարմինը քննիչների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելուն է ձգտելու։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում էին որոշ բարձրաստիճան հանրապետականներ, եթե ՊԵԿ-ի քննիչը անմիջականորեն կոմիտեի ղեկավարին է ենթարկվում, կամա թե ակամա այդ գերատեսչության շահը պետք է պաշտպանի։ Այժմ այդ քննիչի անկախությունն են ցանկանում ապահովել։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկինում փաստաբանական գործունեությամբ զբաղվող Զարուհի Փոստանջյանը նոր ստեղծվելիք մարմնի վերաբերյալ այսպիսի կարծիք ունի.- «Եթե նա ինչ-որ այդպիսի փաստաթուղթ է իր նախագահ պատկերացումների շրջանակում թողարկել, Սերժ Սարգսյանի կողմից բոլոր նախաձեռնությունները ուղղված են նրան, որպեսզի ավելացնեն, երկարացնեն իր այդ «նշանակված լինելու» հանգամանքը»։
Ներկայացնենք Աղվան Հովսեփյանի կենսագրության մի քանի տվյալ. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա էր ղեկավարում գլխավոր դատախազությունը, ինչից հետո պաշտոնանկ արվեց։ 2004 թվականից նա կրկին վերանշանակվեց այդ պաշտոնում, որը ինը տարի զբաղեցրեց։ Աղվան Հովսեփյանը մի քանի անգամ է եղել խորհրդարանում, տարբեր պատգամավորների, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով հանդես է եկել անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Հովսեփյան 2002 թվականից «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն է ղեկավարում, որը նախագահական տարբեր ընտրություններում մշտապես հայտարարում է գործող նախագահներին պաշտպանելու մասին։ Աղվան Հովսեփյանը սիրում է լուսանկարել, նկարել և համազգային միջոցառումներ կազմակերպել, մասնավորապես, միասնական շուրջպարը և նրա նախաձեռնությամբ հիմնադրված Տառարձանների պուրակը։