Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ, այնուամենայնիվ, նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանին կհաջողվի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Այս մասին, ի պատասխաան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետականի խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Ուշագրավ է, որ վերջինիս փոխանցմամբ՝ հայկական կողմն այսօր էլ աշխատում է Եվրամիության Ասոցացման համաձայնագրի վրա:
«Մենք շարունակում ենք աշխատել..., տեղի է ունենում գործընթաց, որտեղ մենք փորձում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ գտնել հետագա համագործակցության հնարավորությունները։ Սա ևս աշխատանք է»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ Վիլնյուսի գագաթնաժողովի հետ կապված «ոչինչ չի բացառում»։
Հիշեցնենք՝ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էլ Հայաստան կատարած այցի ժամանակ անհնար համարեց, թե մինչև նոյեմբեր Հայաստանին կհաջողվի ինչ-որ մի նոր փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսում: Այնուամենայնիվ, հայկական կողմը դեռ հույսը չի կորցրել և, ինչպես բացատրում է Արտակ Զաքարյանը, Եվրոպայի շահերը Հարավային Կովկասում չեն ավարտվել։
«Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, որն այսօր էլ մենք ունենք մեր քաղաքական օրակարգում, պետք է փորձենք գտնել մեր եվրոպացի գործընկերների հետ համապատասխան ճանապարհները, որոնք Հայաստանին կպահեն Ասոցացման ծիրում, որովհետև դա շատ էական է։ Մեզ ոչ մեկը անվստահելի չի համարում, և այդ գործընկերության ճանապարհը մեզ համար դեռ նոր է սկսվել»,- ասաց նա։
Այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ մտնում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Մաքսային միություն, Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն այլևս օրակարգում չէ: Եվրամիությունը հստակ բացատրեց, որ հնարավոր չէ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի: Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարը էլ հայտարարեց, թե պաշտոնական Երևանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների։
Պատասխանելով մեր այն հարցին, թե երբ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ աշխատում էին Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի վրա, արդյոք այն ժամանակ չէին հասկանո՞ւմ, որ այդ պայմանագրերը հակասում են Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը բավական ուշագրավ պատասխան տվեց՝ ասելով, որ Մաքսային միություն մտնելու առաջարկ Հայաստանը Ռուսաստանից ստացել է այս տարվա մայիսից հետո։
«Առաջարկը եղավ շատ ավելի ուշ, հստակ չեմ կարող ասել, բայց շատ ավելի ուշ»,- շեշտեց նա։
Նկատենք, որ Եվրամիությունը հուլիսի կեսերին հայտարարեց, որ Հաստատմանը բարեհաջող ավարտել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանին Մաքսային միություն մտնելու առաջարկ է արել այն ժամանակ, երբ Հայաստանը բարեհաջող ավարտել էր բանակցությունները Եվրամիության հետ և պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։
Ուշագրավ մի հանգամանք՝ եթե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշում է, որ Հայաստանը Ռուսաստանից Մաքսային միություն մտնելու առաջարկ ստացել է այս տարվա մայիսից հետո, ապա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վերջերս հրավիրած ասուլիսում պնդում էր, թե Մաքսային միություն մտնելու գործընթացի շուրջ Հայաստանն աշխատել է մոտ մեկ տարի։
Այն, որ նոյեմբերին Վիլնյուսում հնարավոր է ԵՄ-ի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց նաև «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Վերջինիս համոզմամբ, սակայն, Հայաստանի իշխանությունները պետք է այդ ուղղությամբ լուրջ ջանքեր գործադրեն։
«Որ փորձի Հայաստանը Վիլնյուսում ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որով կկարողանա պահպանել իր ներկայությունը Ասոցացման ծրագրին։ ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունները վերջերս բավական հակասական էին, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ, դա հնարավոր է»,- ասաց Շահնարզարյանը։
Շահնազարյանը կարծում է՝ հնարավոր է գտնել մի այնպիսի կարգավիճակ, որ Հայաստանը շարունակի մնալ Ասոցացման ծրագրում։ Այդ կարգավիճակը, բնականաբար, ավելի ցածր կլինի Վրաստանի և Մոլդովայի կարգավիճակից, բայց ավելի բարձր, քան Բելառուսինն ու Ադրբեջանինն է։
«Իմ շփումները եվրոպացի դիվանագետների հետ, ԵՄ որոշ պաշտոնյաների հետ ինձ մոտ համոզմունք են առաջացրել, որ դա անհնար չէ։ Կարծում եմ՝ այս հնարավորությունն է, որ այս պահին Հայաստանի առաջ կա, և ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի Վիլնյուսում և ներկա լինեն, և ստորագրեն ինչ-որ փաստաթուղթ՝ պահպանելով Ասոցացման ծրագրում մեր տեղը, գուցե մի քիչ ավելի ցածր կարգավիճակով։ Կարծում եմ՝ ԵՄ պաշտոնյաներն էլ պիտի կարողանան այդ ձևը գտնել»,- հույս հայտնեց Շահնազարյանը։