Մատչելիության հղումներ

Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ - ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հույս է հայտնում


Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը, Հռոմ, 18-ը սեպտեմբերի, 2013թ.
Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը, Հռոմ, 18-ը սեպտեմբերի, 2013թ.
Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը Եվրամիության հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Իտալիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։

Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, մասնավորապես, հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ «Եվրամիության հետ հարաբերությունների առնչությամբ նախարար Բոնինոն, նշելով Եվրասիական մաքսային միությանը անդամակցելու պլանները, հույս է հայտնել, որ Բրյուսելի հետ երկկողմ գոհացուցիչ երկխոսությունը բոլոր հնարավոր չափումներով կհանգեցնի Ասոցացման համաձայնագրի ստորագրման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG