Ակնկալվում է, որ հանրապետության նոր գլխավոր դատախազի թեկնածությունը նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին կներկայացնի սեպտեմբերի 30-ից մեկնարկող քառօրյայում։
Ինչպես հայտնի է, նախ՝ 1998-99 թվականներին պաշտոնավարած, այնուհետև 2004-ից մինչ այս տարվա սեպտեմբերի 13-ը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Աղվան Հովսեփյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանն այս անգամ չառաջադրեց, և ուրբաթ օրը Հովսեփյանը բավական դրամատիկ հրաժեշտ տվեց պաշտոնին՝ համբուրելով դատախազության դռներն ու գրեթե երդվելով, որ արել է ամեն ինչ Հայաստանում արդարադատության համակարգի կայացման համար։
Մինչ նոր գլխավոր դատախազի նշանակումը, այդ պարտականությունները կատարում է տեղակալը՝ Արամ Թամազյանը։ Հայաստանի սահմանադրության 103-րդ հոդվածն է սահմանում, որ գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով:
Շրջանառվում են առնվազն հինգ թեկնածուների անուններ, որոնցից միայն Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը առայժմ չի հերքել իր հնարավոր նշանակման լուրերը։ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ է հերքել ծառայության պետ Վահրամ Շահինյանին գլխավոր դատախազ նշանակելու կանխատեսումները։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը մեզ փոխանցեց, որ իր թեկնածության մասին լուրերը «անլուրջ, անհիմն խոսակցություններ են»։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսնակ Արթուր Միսակյանը հայտարարել է, որ Բաղդասարյանը գլխավոր դատախազ դառնալու մտադրություն չունի։
Ինչ վերաբերում է փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին, ապա նա ասաց, որ «հաճույքով կընդուներ այդ պաշտոնը և բավականին գործ կաներ».- «Հաստատ համոզված եմ, որ մեկ տարում ոտքի կկանգնեցնեի արդարադատությունը, ամեն ինչ կվերցնեի ձեռքս, բոլորին կջարդեի ու ոտքի կկանգնեցնեի հանրապետությունում արդարադատության համակարգը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը,- «Բայց ես 66 տարեկան եմ, ինձ չեն կարող նշանակել գլխավոր դատախազ, որովհետև 65 տարեկանից թոշակի է գնում գլխավոր դատախազը։ Հետևաբար այդ լուրերը սուտ են, նման խոսակցություն երբեք չի եղել»։
Համառորեն շրջանառվում են լուրեր, որ կամ Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին կնշանակի այս պաշտոնում, կամ Կոստանյանը կդառնա Եվրադատարանում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարմանը 1.5 տարի է մնացել։ Գևորգ Կոստանյանը վերջին օրերին խուսափում է լրագրողների հետ զրույցներից։
Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի՝ ավելի քան տասնամյա գործունեությանը, ապա փաստաբան Լուսինե Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց արդարադատության համակարգի կայացման համար ջանք ու եռանդ չխնայելու մասին Հովսեփյանի վերջին հայտարարություններին։
«Աղվան Հովսեփյանի աշխատանքը գնահատում եմ խիստ բացասական, որովհետև Աղվան Հովսեփյանի օրոք ծաղկեց հովանավորչությունը, ակնհայտ, տեսանելի հովանավորչություն էր իրականացվում»,- ասաց նա.- «Նրա օրոք ծաղկեց կոռուպցիան, և բացի այդ, մենք գիտենք, որ բազմաթիվ գործերով զուտ իր անձնական շահի համար ակնհայտ ապօրինի մեղադրանքներ առաջադրվեցին անձանց, հետագայում դատարանները ակնհայտ ապօրինի դատական ակտեր կայացրեցին, որովհետև նույն Աղվան Հովսեփյանը հետևում էր, որպեսզի հանկարծակի արդարադատություն չիրականացվի»։
Փաստաբանը վկայակոչեց վերջին տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված տասնյակ վճիռները, Հայաստանի պարտության համար պատասխանատու համարելով նաև Հովսեփյանի գլխավորած համակարգին։ Ի դեպ, Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ իրենց համար անակնկալ չէր Աղվան Հովսեփյանին այս պաշտոնում կրկին չառաջադրելը։
«Վերջին շրջանում որոշ զարգացումներ հիմք էին տվել ենթադրելու, որ, այո, Աղվան Հովսեփյանը այլևս չպիտի մնա գլխավոր դատախազ, որովհետև որոշ դեպքերով Աղվան Հովսեփյանը չէր կատարել իշխանությունների կամքը։ Չէր կատարել զուտ իր անձնական շահերից ելնելով, դա բարկացրել էր նախագահին»,- ասաց Սահակյանը։
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աղվան Հովսեփյանին և նրա նախորդներին գնահատելով «պրոֆեսիոնալներ», նշեց, որ նրանք, անկախ անձերից, պարզապես դատախազության համակարգի դեռ խորհրդային տարիներից եկած արատավոր ավանդույթների կրողներն են։ Մասնավորապես, ըստ Օհանյանի, դատախազական համակարգին և օրենսդրությամբ, և դե ֆակտո տրվում են մեծ լիազորություններ, և սա բոլոր արատավոր երևույթների հիմքն է։
«Դատախազությունը արդարադատություն իրականացնողի թաքնված ու չբավարարված ամբիցիայով վարակված, ինքն է ուզում արդարադատություն իրականացնել։ Եվ փաստացի ինքն էլ իրականացնում է, հատկապես, երբ գործը չի հասնում դատարան, իսկ այն դեպքերում, երբ գործը հասնում է դատարան, դատախազությունը շատ ցավոտ «ինքնասիրությամբ» գալիս է մեղադրանքը պաշտպանելու, դե, դատարան փորձիր արդարացնես, վերածվում է անձնական թշնամանքի։ Էլ չեմ ասում, որ մենք այնքան «համերաշխ» դատարան ունենք ատյանների իմաստով, որ անպայման Վերաքննիչը կբեկանի։ Այսինքն՝ Վերաքննիչը բեկանում է, դու մնացիր ոչնչով, դատախազությունում ձեռք բերեցիր քո նկատմամբ որոշակի սուբյելտիվ վերաբերմունք և այլն։ Դրա համար էլ ոչ մի դատավոր չի գնում դրան, նոտարի պես հաստատում են մեղադրանքը»,- ասաց Օհանյանը՝ խնդիրը տեսնելով է համակարգի արմատական փոփոխությունների մեջ։
Քաղաքական ուժերից հատկապես Հայ ազգային Կոնգրեսն է սուր քննադատության ենթարկում նախկին գլխավոր Դատախազին՝ համոզմունք հայտնելով, որ որևէ նոր դատախազ իրավիճակը չի փոխի։
«Նա հլու հնազանդ ծառայեց ռեժիմին, ընդ որում՝ ստեղծագործաբար, ոչ միայն կատարել է, նաև ստեղծագործել է, հոգին է դրել մարդկանց քաղաքական հետապնդումների, պատժելու գործի մեջ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,- «Ես իրեն դահիճ կանվանեի, մարդ, ով ամեն ինչ արեց ՝պարտակելու Մարտի 1-ի սպանությունները, մարդ, որի սարքած շինծու գործերով 150 քաղբանտարկյալ հայտնվեց բանտերում, մարդ, որն իր դատախազական լծակներն օգտագործեց քաղաքական դիրքեր գրավելու նպատակով, ընտրություններում սեփական թեկնածուներ ունենալու և նրանց պառլամենտ ուղարկելու նպատակով։ Ընդհանրապես դատախազությունը դարձրեց քաղաքականության գործիք այն իշխանության ամրապնդման համար, որի միակ իմաստը սեփական հարստացումն է։ Այս տենդենցը շարունակվելու է, մինչև Հայաստանում չլինի իսկապես դեմոկրատական կառավարում»։