Ամերիկացի համանախագահը կժամանի Երևան

Ջեյմս Ուոլրիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող Ջեյմս Ուորլիքը այսօր մամուլի ասուլիսով կամփոփի այցը Ադրբեջան, ապա կժամանի Երևան, այնուհետև` Ստեփանակերտ:

Նախօրեին ամերիկացի միջնորդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Բարաք Օբամայի նամակը, որում Միացյալ Նահանգների նախագահը կոչ է անում նոր ջանքեր գործադրել, որպեսզի ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում արդեն ձեռք բերված փոխզիջումների շրջանակում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: