Կիվիրյանը 27 փաստաբանի ուղեկցությամբ եկավ ՀՔԾ

Արգիշտի Կիվիրյանը Ոստիկանության շենքի մոտ անցկացված ակցիայի ժամանակ, 27-ը օգոստոսի, 2013թ․

Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը անցած շաբաթ օրը Երևանի Կոմիտաս պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով ցուցմունքներ տալու նպատակով այսօր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) եկավ 27 փաստաբանների ուղեկցությամբ:

Նա պահանջում է, որպեսզի իր հետ ներս մտնեն իրեն ուղեկցող բոլոր փաստաբանները, սակայն ՀՔԾ-ից ասացին, որ նրա հետ կարող է մտնել միայն մեկ փաստաբան:

Ի վերջո, ներս մտավ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պայմանով, որ հնարավորություն ստեղծվի քննչական գործողությանը մյուս փաստաբանների ներկայությունը ևս ապահովելու համար:

Օրեր առաջ շուրջ 150 փաստաբաններ պատրաստակամություն էին հայտնել զբաղվել Արգիշտի Կիվիրյանի շահերի պաշտպանությամբ:


Անուշ Մարտիրոսյան