Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հաշվի առնելով ԱՄՆ զինուժի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու մեծ հավանականությունը, Հայաստանի կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու տեղի հայ համայնքին օգնություն ցուցաբերելու համար, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց, թե դեռևս մեկ տարի առաջ Հայաստանի ԱԳՆ֊ն իր դիրքորոշումը հայտնել է, և այն անփոփոխ է։
Մասնավորապես, փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանն այդ կապակցությամբ մեկ տարի առաջ ասել է․ ֊ «Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում տարբեր մակարդակներով և ուղղություններով։ Գործադրվող ջանքերը առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության ապահովմանը։ Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց»։
Նկատենք, որ այս հայտարարությունն արվել է դեռևս մեկ տարի առաջ, և այն ժամանակ ԱՄՆ օդուժի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու մասին խոսք չէր գնում։ Ամեն դեպքում ԱԳՆ֊ն այսօր ձեռնպահ է մնում լրացուցիչ մեկնաբանություններից։ Պարզ չէ, թե արդյոք քայլեր կձեռնարկվեն սիրիահայերին տարհանելու համար։ Արտգործնախարարության մամուլի քարտուղարը միայն փոխանցեց, որ Հայաստանի դեսպանությունը Դամասկոսում և գլխավոր հյուպատոսությունը Հալեպում շարունակում են գործել։
Մինչդեռ հայաստանյան քաղաքական ուժերը խիստ մտահոգիչ են համարում Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ռազմական միջամտության վտանգն արդեն ակներև է դառնում, և օր առաջ խիստ օպերատիվ կերպով պետք է մտածել մեր հայրենակիցներին տարհանելու և նրանց անվտանգությունը ապահովելու համար։
Զոհրաբյանն ասում է, թե երբ այս հարցով դիմում են Հայաստանի արտգործնախարարությանը, այնտեղից ասում են, թե իրենք օպերատիվ զբաղվում են այդ հարցերով, մինչդեռ այս պահին տեսանելի չեն այդ զբաղվելու արդյունքները․ ֊ «Մենք պիտի ոչ թե ինչպես միշտ պոստ ֆակտում արձանագրենք իրողությունները և արդեն փորձենք տեղի ունեցած իրողությունները շտկել, այլ պիտի, կանխատեսելով բոլոր հնարավոր ռիսկերը, օր առաջ խնդիրները կարգավորենք, որովհետև դրված է մեր հայրենակիցների անվտանգության խնդիրը»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե սիրիահայերին աջակցելու նպատակով ֆինանսական օգնության անհրաժեշտություն լինի, ապա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կլինի առաջինների շարքում։ Զոհրաբյանը հիշեցրեց, որ սիրիահայերին աջակցելու նպատակով ստեղծված «Օգնիր եղբորդ» ծրագրին ամենամեծ ֆինանսական օժանդակությունը ցուցաբերել է հենց Գագիկ Ծառուկյանը։
Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասում է, թե չի պատկերացնում, որ Սիրիայի բնակչությունը կարող է ռմբահարումների թիրախ դառնալ։ Եթե լինեն հարվածներ, ապա առավել հավանական է, որ դրանք կլինեն ռազմական ստորաբաժանումների և զինապահեստների ուղղությամբ։ Հետևաբար, ըստ Մանոյանի, այս պահին սիրիահայության տարհանման մասին խոսակցությունները կարող են ավելորդ խուճապ ստեղծել․ ֊ «Այս դեպքում, կարծում եմ, դա բոլորի աչքի առաջ ոճիր կլինի։ Դրա համար էլ, կարծում եմ, նման գործողության ոչ ոք չի դիմի»։
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ էլ դեռևս դժվար է ասել, թե արդյոք Սիրիային հարվածներ հասցնելու՝ Ամն հայտարարությունը ընդամենը սպառնալիք, թե քաղաքական որոշում է։ «Ժառանգության» փոխնախագահն ասում է, թե չի ցանկանում հավատալ, թե ԱՄՆ֊ը կգնա այդ քայլին, որը չափազանց լուրջ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի համար։ Ամեն դեպքում, ըստ Սաֆարյանի, տեղի հայերի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հստակ ծրագիր մշակել և պատրաստ լինել հնարավոր զարգացումներին։
«Քանի որ այս պահին դեռևս ավելի շատ Միացյալ Նահանգների քայլը ընկալում եմ որպես սարսափեցում, քան անխուսափելի իրողություն, գոնե այս պահին, բնականաբար, ավելի շատ տեսնում եմ սթափ լինելու և միշտ պատրաստ լինելու հրամայականը», ֊ ասում է Սաֆարյանը։