Մատչելիության հղումներ

Մոսկվան և Թեհրանը՝ ընդդեմ Սիրիայում արտաքին ռազմական միջամտության


ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում համատեղ ասուլիսի ժամանակ, 9-ը օգոստոսի, 2013թ․
ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում համատեղ ասուլիսի ժամանակ, 9-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսաստանը շարունակում է ընդդիմանալ Սիրիայում արտաքին ռազմական միջամտությանը՝ զգուշացնելով, որ դա կբերի «աղետալի հետեւանքների»։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ժամեր առաջ սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Լավրովը չի համաձայնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ամերիկյան կողմի փաստարկներին և ներկայացրել է իրենց հակափաստարկները։

Իրանը ևս ընդդիմանում է Սիրիայում արտաքին ռազմական միջամտությանը։ Երկրի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը գերմանացի պաշտոնակից Գիդո Վեստերվելեի հետ հեռախոսազրույցում համոզմունք է հայտնել, որ նման միջամտության վերաբերյալ հապճեպ որոշում կայացնելը կխորացնի ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG