Էդուարդ Սնոուդենի հայրը կայցելի Ռուսաստան

Լոն Սնոուդեն, օգոստոս, 2013թ․

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայրը կայցելի Ռուսաստան։

Լոն Սնոուդենը չի հայտնել, թե երբ է պատրաստվում մեկնել, բայց նշել է, թե կցանկանար՝ որդին վերադառնար հայրենիք, թեև չի կարծում, որ նրան արդար դատավարություն է սպասում։

Ռուսաստանը վերջերս ժամանակավոր ապաստան տրամադրեց Միացյալ Նահանգների կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդենին։