Երևանի քաղաքապետարանում անհիմն են համարում տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջները:
«Ցանկացած աշխատանքից ազատում` համայնքային ծառայողի, պետք է լինի հիմնավորված: Այդ մարդիկ համարվում են համայնքային ծառայողներ: Եթե ինչ-որ մարդիկ ինչ-ինչ պահանջներ են առաջադրել, դա չի նշանակում, որ մարդուն վերցնես ու ազատես աշխատանքից: Ավել ոչինչ չեմ կարող ասել», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Քաղաքային իշխանությունները մտադիր չեն նաև որևէ կերպ մեկնաբանել արդեն հինգերորդ օրը վերոհիշյալ պաշտոնյաների պաշտոնանկության պահանջով շարունակվող նստացույցը:
Հենրիկ Նավասարդյանը ևս հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականի պահանջը: Ինչպես տրանսպորտի վարչության պետը ձեւակերպեց՝ ամեն ինչ արդեն ասված է:
Երևանի ավագանու իշխող Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը երիտասարդների ակտիվությունը ողջունում է, ասում է՝ քաղաքապետն էլ նրանց ընդառաջեց, կասեցրեց թանկացումը, ուրեմն ակտիվիստներն էլ հիմա պետք է սպասեն, որ սակագնի վերանայման համար նոր ձևավորվող հանձնաժողովն աշխատի․ - «Իսկ այսպես պարալիզել ամեն ինչ` գիտե՞ք ինչն է ինձ մտահոգում, որ այս պահանջատիրությունը տարվում է միտինգայինի` հենց այնպես: Չի կարելի միտինգներով հարց լուծել, դրված է հարցը, ընդունվել է, կասեցվել է, ունկնդիր են եղել... հիմա թող աշխատանքը անեն, իրենք էլ մասնակցեն այդ աշխատանքի ամբողջ ընթացքին, հետո նոր համապատասխան քայլեր անեն: Որևէ մեկին աշխատանքից ազատելով հարցի պատասխանը մենք չենք ստանա»:
Իսկ հիշեցմանը, թե երիտասարդները մատնացույց են պաշտոնյային ոչ վայել վարքը, որ դրսևորել են Նավասարդյանն ու Համբարձումյանը, մասնավորապես այն, որ տրանսպորտի վարչության պետը տեսախցիկի առջև հայհոյել է լրագրողին, Աստղիկ Գևորգյանը, ով նաև Հայաստանի ժուռնալիստների միությունն է ղեկավարում, հակադարձեց, թե նախ պետք է պարզել՝ եղե՞լ է արդյոք նման բան:
Քաղաքապետարանի առջև նստացույց անող երիտասարդները, մինչդեռ, վճռական են տրամադրված, պնդելով՝ քաղաքապետարանի հետ երկխոսությունը բացառված է մինչև երկու պաշտոնյաները չհեռացվեն աշխատանքից:
«Ես չեմ կարծում, թե այս երկու անհատների հետ նույն սեղանի շուրջ նստելը ճիշտ քայլ կլինի, որովհետև նման արժեհամակարգով մարդկանց ներկայությունը ստիպում է մտածել, որ այդեղ լուրջ հարց քննարկել անհնար է», - մեկնաբանեց ակտիվիստներից մեկը:
«Մենք չենք հանդուրժելու որևէ պաշտոնյայի ներկայությունը պետական ինստիտուտներում, ովքեր քրեական բարքերի և արժեքների կրող են», - մեկնաբանեց մեկ ուրիշ ակտիվիստ:
Ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանի համար քաղաքային իշխանությունների այս լռությունը անակնկալ չէ: Քանի դեռ հանրային ճնշումը մեծ չէ, Տարոն Մարգարյանը չի նահանջելու, ասում է Գրիգորյանն ու հիշեցնում է վերջին օրինակը՝ կրպակների դեմ պայքարը, երբ երիտասարդները երեք ամիս անցկացրին Մաշտոցի պուրակում․ - «Միանշանակ համոզված եմ և վճռականորեն մինչև վերջ գնալու եմ, որ այդ երկու պաշտոնյաները պաշտոնանկ արվեն և որպեսզի Հայաստանում ի վերջո մենք հասնենք մի նախադեպի, երբ պաշտոնյան անօրինական որոշումներ կայացնելու համար և քաղաքացիներին վիրավորական խոսքեր ասելու, հայհոյելու, կրիմինալ պահվածքի համար պատասխանատվություն է կրում»:
Ողջամիտ ժամկետում քաղաքային իշխանություններից քայլեր չտեսնելու դեպքում ակտիվիստները խոստանում են՝ կփոխվեն պահանջներն ու պայքարի մեթոդները՝ ուժեղացնելով ճնշումը: Մինչ այդ քաղաքապետարանի խոտածածկին են հայտնվել երեխաների լողալու համար նախատեսված փչովի բադիկներ, կարապներ, որոնք լոգանք են ընդունում ոռոգման համակարգից անընդհատ ցայտող ջրի շիթերի ներքո: Ոստիկանական պատնեշը շարունակում է շուրջօրյա հսկողության տակ պահել շենքի մուտքը: