«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցներից է ռուսաստանաբնակ Մարիա Սահակյանը, ում «Այդ ես չեմ » գեղարվեստական ֆիլմը այս տարի արժանացավ Ազգային կինոկենտրոնի սահմանած «Հայակ» մրցանակաբախշության գլխավոր մրցանակին:
Ֆիլմը վաղը կցուցադրվի նաև «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում․ այն ներկայացված է միջազգային խաղարկային ֆիլմերի և «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերում:
Լրագրողների հետ հանդիպմանը Մարիա Սահակյանն ասաց, որ այս ֆիլմից հետո արդեն հասցրել է նկարահանել «Էնտրոպիա» և ևս մեկ՝ մանկական թեթև ֆիլմ, որի շնորհիվ հանդիսատեսը հայտնվում է պարի կախարդական աշխարհում։
33-ամյա Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում, բայց 12 տարեկանից ծնողների հետ բնակվում է Մոսկվայում, որտեղ էլ ստացել է մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը:
Ուսումնառությունից հետո մի քանի ֆիմ է նկարահանել, մասնակցել տարբեր կինոփառատոների, արժանացել մրցանակների:
Մեր կինոգործիչներից շատերի համոզմամբ, Մարիա Սահակյանն արդեն իսկ լուրջ հայտ է ներկայացրել կինոյում՝ իր ազատ, կարծրատիպերից անկաշկանդ մտածողությամբ և թարմ խոսքով:
«Այդ ես չեմ» ֆիլմի հերոսուհին 14-ամյա մի աղջիկ է, պարմանուհի, որի կյանքը, ինչպես մեր օրերում շատուշատ դեռահասներինը, անվերջ փոխակերպվում է՝ իրականությունից դեպի վիրտուալ, համացանցային իրականություն և գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում հասկանալ, թե ի վերջո որտեղ է անցնում կյանքը, որտեղ է իրականությունը՝ իր բոլոր , այդ թվում և բարդ սիրային վայրիվերումներով:
Սահակյանը պատմում էր, որ ամենուրեք, ֆիլմը դիտելուց հետո դեռատի աղջիկները անմիջապես արձագանքել են՝ ասելով, թե ֆիլմը հենց իրենց մասին է: