«Մահմեդական եղբայրներ»-ի ղեկավարությունը ձերբակալվեց

Եգիպտոս - «Մահմեդական եղբայրներ»-ի և Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ընդհարումը ոստիկանության հետ, Կահիրե, 4-ը հուլիսի, 2013թ․

Եգիպտոսի զինված ուժերը ձերբակալել են «Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավարությանը:

Ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի դեմոկրատական ընտրակարգով ընտրված առաջին նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից և ձերբակալությունից մեկ օր անց:

Թեև ֆորմալ առումով Մուրսին «Ազատություն և արդարություն» կուսակցության անդամ է, սակայն հանրահայտ է, որ կուսակցությունն իրականում «Մահմեդական եղբայրներ»-ի քաղաքական թևն է:

Զինվորականների կողմից նախագահի պաշտոնակատար նշանակված Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրին երեկ երդմնակալությամբ ստանձնել է իշխանությունը և հայտարարել, որ առաջիկայում կանցկացնի նախագահական ընտրություններ: