Հուլիսի 14-ին կայանալիք Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետի ընտրություններում առաջադրվել է հինգ թեկնածու: Ակնկալվում է, որ ընտրապայքարը հիմնականում կծավալվի նրանցից երկուսի միջեւ:
Պռոշյանում 2005 թվականից գյուղապետ է ընտրվում դաշնակցության ներկայացուցիչը: Երեւանից վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքում պաշտոնական տվյալներով 4660 մարդ է ապրում, նրանցից ընտրելու իրավունք ունի մոտ 2700-ը:
Այժմ երեք անկուսակցականների հետ միասին գյուղապետի աթոռի համար պայքարում են իշխող Հանրապետականի ու ընդդիմադիր Դաշնակցության ներկայացուցիչները:
Առաջադրված գրեթե բոլոր թեկնածուներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեցին, որ հենց իրենք էլ հաղթելու են հուլիսի 14-ի ընտրություններում՝ փորձելով մեղմել գյուղում ստեղծված լարվածությունը, ինչն առավել մեծացավ անցած ապրիլին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո:
Գյուղապետի տեղակալ, դաշնակցական Վովա Սահակյանն ասում է` գյուղի մեծ մասն իրեն է նախապատվությունը տալիս: Սահակյանն ապրիլին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի թիմակիցն է: Ասում է, որ հենց ինքն է շարունակելու Մուրադյանի կիսատ թողած գործը:
«Մուրադյանի ընտանիքն ու թիմը ինձ են սատարում, նրա իրավահաջորդն եմ», - ընդգծում է Սահակյանը` համոզմունք հայտնելով, որ եթե ընտրություններն անցնեն ազատ ու արդար, ապա հենց ինքն էլ կընտրվի. - «Այն ուժերը, որոնք կփորձեն ոտնձգություն անել, մենք ուժեղ ենք, կկարողանանք նաեւ դրա դեմն առնել, որովհետեւ արդեն փորձ ունենք»:
Դաշնակցական թեկնածուն նկատի ունի երեք անգամ անընդմեջ գյուղապետի ընտրություններում Դաշնակցության հաղթանակը: Թեեւ Սահակյանի վստահությանը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մուրադյանը առաջարկում է սպասել քվեարկության արդյունքներին: Սահակյանը 2012 թվականի աշնանը տեղի ունեցած ընտրություններում սպանված գյուղապետի հիմնական մրցակիցն էր, Հրաչ Մուրադյանին պարտվել էր շուրջ 300 ձայնով: Սպանությունից հետո նա կարծիք էր հայտնել, թե գուցեեւ չառաջադրի իր թեկնածությունը: Սակայն, ինչպես փոխանցեց հանրապետական թեկնածուն, թիմակիցների հորդորով որոշում է կայացրել առաջադրվել` հանուն գյուղի բարեկեցության:
Մեկ այլ թեկնածու՝ անկուսակցական, փաստաբան Ցոլակ Գրիգորյանը գյուղում հայտնի դաշնակցական որդի է: Այս հանգամանքը, սակայն, չի կաշկանդել նրան առաջադրվել այն պարագայում, երբ Դաշնակցությունը սատարում է գյուղապետի տեղակալ Սահակյանին: Նրան այս մտքից անգամ չի կարողացել ետ կանգնեցել դաշնակցական հայրը: Փաստաբանը իր հիմնական գործը թողել ու մտածում է ստանձնել գյուղապետի պաշտոնը, որպեսզի «գյուղում վերանա լարված իրավիճակը»: Գրիգորյանն ասում է, որ երկար տարիներ գյուղում առկա լարված վիճակը խոչընդոտում է համայնքի զարգացմանը:
«Պետք է գործել ոչ թե ընդդեմ միմյանց, այլ հանուն ընդհանուր շահի», - ասում է նա:
Ամենաերիտասարդ թեկնածուն՝ 30-ամյա Գրիգորյանը, սակայն, պատրաստ է հանել իր թեկնածությունը հօգուտ նրա, ով իսկապես գյուղի խնդիրները լուծելու ցանկություն ու կամք կդրսեւորի:
Ինքնաբացարկի հնարավորությունը չի բացառում նաեւ գյուղապետարանի աշխատակից, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը: Գյուղում նրա առաջադրման մասին քչերը գիտեն: Իմացողն էլ զարմանում էր, թե ինչպես նա կարող էր առաջադրվել ընդդեմ վերադասի՝ գյուղապետի տեղակալ Սահակյանի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մկրտչյանը չբացառեց, որ կարող է հօգուտ Սահակյանի հանել իր թեկնածությունը:
Մյուս անկուսակցական թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանը երկու անգամ մասնակցել է գյուղապետի ընտրություններին, երկու անգամն էլ պարտվել: Նա այս անգամ հավատացած է, որ ինքն է հաղթելու: Ալեքսանյան եւս մասնակցում է ընտրություններին՝ առկա լարվածությունը մեղմելու նպատակով:
«50 տասնյակից ավելի մարդիկ պահանջել են, խնդրել են, որ առաջադրվեմ, ժողովրդի պահանջն է», - ասում է Ալեքսանյանը:
Մինչ թեկնածուները մտադիր են լարվածությունը մեղմել, պռոշյանցիները առաջին հերթին աշխատատեղերի կարիք ունեն: Նրանց մի մասը դեռեւս չի կողմնորոշվել ընտրության հարցում, անգամ տեղեկություններ չունի թեկնածուների վերաբերյալ: