Մատչելիության հղումներ

Լարվածություն Պռոշյան գյուղում


Պռոշյանի գյուղապետարանի շենքը, արխիվ
Պռոշյանի գյուղապետարանի շենքը, արխիվ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո նրա կողմնակիցները թույլ չեն տալիս Կոտայքի մարզպետի կարգադրությամբ նշանակված գյուղապետի պաշտոնակատարին՝ կատարել իր պարտականությունները։

Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Պռոշյանի ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար չի կարողանում մուտք գործել գյուղապետարանի շենք:

Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանն «Ազատություն» ռադիոկայանին ասում է, որ գյուղի դպրոցական խորհրդում Կոտայքի մարզպետի ներկայացուցիչ ՄելիքյանԼարվածություն Պռոշյան գյուղումը լարվածություն կստեղծի իրենց աշխատակազմում, քանի որ, Պետոյանի բնութագրմամբ՝ «խառնակիչ բնավորությունն է»։

Մելիքյանին ընդդիմացողները հայտարարում են, որ Մելիքյանը՝ լինելով դպրոցի խորհրդում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ներկայացուցիչ, տապալում է դպրոցի տնօրենի ընտրությունները: Նրանք նշում են, որ հենց Մելիքյանի մեղքով է, որ երկար ժամանակ է դպրոցը տնօրեն չունի:

Մելիքյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանում է, որ դպրոցի տնօրենի ընտրությունները տապալվել են, քանի որ առաջին դեպքում դրանք խախտումով են անցել, ինչը մարզպետը համարել է անվավեր, երկրորդ դեպքում՝ ինքը դեմ է եղել տնօրենի պաշտոնում ներկայացված միակ թեկնածուին:

Մասնագիտությամբ բուժքույր Մելիքյանը իր՝ գյուղապետի պաշտոնում ժամանակավոր նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ է համարում այն, որ ինքը դաշնակցական չէ ու հուլիսի 14-ին նշանակված ընտրություններում կարող է խանգարել գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանին: Սահակյանը որոշել է առաջադրվել այդ ընտրություններում, նա վայելում է սպանված գյուղապետի կողմնակիցների աջակցությունը:

Մինչ սպանված գյուղապետի կողմնակիցները հայտարարում են, թե մարզպետն իր կարգադրությամբ խորացրեց լարվածությունը գյուղում, Մելիքյանն ասում է, որ ինքը համաձայնեց այդ առաջարկին արդեն ստեղծված լարվածությունը մեղմելու համար: Նա նկատի ունի անցած աշնանը կայացած գյուղապետի ընտրությունները, երբ լարված էին սպանված գյուղապետի ու նրա մրցակցի՝ հանրապետական Արթուր Մուրադյանի հարաբերությունները: Մելիքյանը եւս իր թեկնածությունն էր առաջադրել: Նա նշում է, որ իր աշխատանքային պարտականություններին կանցնի, եթե մարզպետարանն ապահովի իր անվտանգությունը:
XS
SM
MD
LG