ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը ուղղակի կապ ունի վերջերս ծագած օֆշորային սկանդալի հետ։
Պատգամավորի համոզմամբ, Դիլիջանի դպրոցը կառուցող Ռուբեն Վարդանյանին արտոնություններ տրամադրելով, կառավարությունն ըստ էության փորձում է օֆշորային այդ սկանդալի արդյունքում գործարարին պատկանող «Ամերիաբանկից» «գցված» այդ գումարները վերադարձնել։
«Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական տեղապահ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար՝ Աշոտ Սուքիասյան անունով, 10 միլիոն դոլար է գցել Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիաբանկից»։ Ուշադրություն դարձրեք՝ Ռուբեն Վարդանյանը «Ամերիաբանկի» խորհրդի նախագահն է։ Ռուբեն Վարդանյանը նաեւ նախաձեռնողն է Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի։ Ուրեմն այս նախագիծը, որ մենք քննարկում ենք քննարկում ենք հենց կոռուպցիոն սկանդալի ուժով։ Ըստ ամենայնի, վերջին 1 տարվա ընթացքում իշխանությունները ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավաստիացրել են, որ այդ հարցը կլուծվի, վարկը կփակվի, փողը կվերադարձվի, բայց ըստ ամենայնի, գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 20-ին, երբ «Հետք» պարբերականում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն փողերը հոսել են մի ձեռնարկության հաշվեհամարի, որի որպես բաժնետեր գրանցված են Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Աշոտ Սուքիասյանը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «Ամերիաբանկը» չէր կարող նման ահռելի գումարներ տրամադրել կասկածելի գործարքի համար, հետեւաբար՝ բանկն ունեցել է որոշակի երաշխիքներ։
«Այդպիսի բան կարող էր լինել միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների խնդրանքը, հորդորը, խոստումը, երաշխիքը։ Այդպիսի երկու մարդ կա, որ կարող էր նման բան խնդրել՝ 10 միլիոն դոլարի, կամ Տիգրան Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանը։ Երրորդ տարբերակ չկա։ Անկեղծ ասած իմ համակրանքը, բնականաբար, գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ես չեմ ուզում, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ գցված փողերի համար վճարի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», - հավելեց նա։
Նշենք, որ ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն արդեն իսկ «Հետք» ինտերնետային կայքին ուղարկված նամակում բացատրել է, թե ինքն է Հայաստանի վարչապետին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին դարձրել օֆշորային ձեռնարկության բաժնետեր, բայց դա արել է առանց նրանց իմացության եւ համաձայնության։
«Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից», - բացատրել է հետախուզման մեջ գտնվող գործարարը։
Հիշեցնենք՝ Աշոտ Սուքիասյանի անունը մամուլում սկսեց լայնորեն շրջանառվել այն բանից հետո, երբ մեկ այլ գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը մոտ երկու տարի առաջ դիմեց ոստիկանություն, պնդելով, թե Աշոտ Սուքիասյանը խաբեությամբ հասել է նրան, որ ինքը՝ Փայլակ Հայրապետյանը «Ամերիաբանկում» գրավադրել է իր ունեցվածքը, այդ թվում՝ հանրախանութը, եւ ստացված վարկային միջոցները հանձնել Սուքիասյանին, որպեսզի նա աֆրիկյան Սիերա Լեոնե պետությունից ադամանդի հումք ներմուծի։ Սակայն, ըստ Հայրապետյանի, Աշոտ Սուքիասյանը յուրացրել է գումարները եւ դիմել փախուստի։
Ուշագրավ է, որ ըստ «Հետք» ինտերնետային կայքի իրականացրած հետաքննության, Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորաղբյուր» կազմակերպության հանձնարարականներով «Ամերիաբանկը» մոտ 10 միլիոն դոլարի գումարները ուղարկել է օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ WLISPERA HOLDINGS LIMITED ընկերությանը, որտեղ Աշոտ Սուքիասյանի որոշմամբ բաժնետերեր են դարձել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նման բան, իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, թե անհեթեթ է համարում երկրի վարչապետին վերաբերող պնդումները. - «Որովհետեւ իմաստ չկա, որ երկրի վարչապետը գումարներ պիտի ունենա ու գցի օֆշորային որեւէ բանկում։ Դրա անհրաժեշտությունը բոլորովին չի զգացվում»։
Գալուստ Սահակյանն ասաց, թե ողջ այս պատմությունը ուղղորդվում է ինչ-որ մի տեղից։ Մեր դիտարկմանը, թե ուղղորդելու խնդիր չկա, գործարարը խոստովանել է, որ վարչապետին ինքն է բաժնետեր դարձրել, Սահակյանն արձագանքեց. - «Դե այդ գործարարին թող տանեն պատժեն, բայց դա վերլուծել, շրջանառության մեջ դնել... մենք դրան մասնակից չենք կարող դառնալ, որովհետեւ ըստ էության դա որեւէ ուղղորդում ունի։ Ինձ համար էլ պարզ չէ, որովհետեւ հետամուտ չեմ լինում ամեն ինչին»։
Հանրապետական գործարար-պատգամավոր Մանվել Բադեյանը նույնպես կարծում է, որ վարչապետին ուղղված բոլոր մեղադրանքները անհիմն են, որովհետեւ ինքը վարչապետի կերպարին ծանոթ է։
«Վստահ եմ, որ որեւէ ապօրինի բան վարչապետը իրեն թույլ չի տա եւ հիմա էլ նոր իմացա, որ մեկը ինչ-որ խոստովանություն է արել։ Երեւի բոլոր հարցերի վերջակետը դրվել է դրանով», - ասաց Բադեյանը։
Մինչդեռ ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով սկանդալային այս պատմությանը, ընդգծեց, որ եթե այս պատմությունը իրականությանը համապատասխանում է, ապա դա խայտառակություն է եւ ոչ թե նրա համար, որ որեւէ ընկերության սեփականատեր ես, այլ որ որեւէ կերպ կարող էիր մասնակցություն ունենալ նման գործարքի։
«Նմանատիպ սկանդալը, որը որ վերաբերում է այս օֆշորային պատմությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը եւ մեզ պետք է այս հարցի վերաբերյալ հստակ, ճշգրիտ իրականություն՝ ինչ է եղել եւ ինչպես է եղել, որպեսզի այս հարցը հանվի օրակարգից։ Հարցի՝ օրակարգից դուրս գալը, բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», - ասաց Արսենյանը։
Դե իսկ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ յուրահատուկ կերպով արձագանքեց այս սկանդալային պատմությանը։ Մեր հարցին, թե հավատո՞ւմ է, որ վարչապետը կարող է միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող օֆշորային ընկերության բաժնետեր լինել, բայց այդ մասին տեղյակ չլինել, ԲՀԿ պատգամավորն ասաց, թե ամեն ինչ էլ հնարավոր է։
«Հիմա մարդիկ իրենց շան ու կատվի վրա են կտակում փողերը, չեն կարո՞ղ վարչապետի համար տուն սարքեն կամ փող գցեն հաշվի մեջ», - մեկնաբանեց պատգամավորը։