Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների երեկվա հայտարարությունը փոքր-ինչ տարբերվում է նախորդ հայտարարություններից:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Իռլանդիայում Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովից հետո տարածած հայտարարության մեջ «խորն անփսոսանք» են հայտնել այն կապակցությամբ, որ կողմերը բանակցային գործընթացում փորձում են միակողմանի առավելություններ ստանալ:
Մինասյանի կարծիքով, երեկվա հայտարարությունն ունի մի քանի կարեւոր առանձնահատկություններ. - «Առաջին հերթին, որ շեշտադրումը ուղղված կողմերից մեկին այս անգամ ավելի հստակ է: Որովհետեւ ոչ միայն ռազմական հռետորաբանության եւ ռազմական այդ սպառնալիքների առումով բոլորին հասկանալի է, թե դա ում է վերաբերում, բայց նաեւ ինչքան հնարավոր է ավելի արագ այդ հիմնարար սկզբունքներն ընդունել: Նաեւ մի շատ կարեւոր առանձնահատկություն, որն այս անգամ կար տեքստի մեջ, եւ ես կարծում եմ, դա ավելի շատ հենց ամերիկյանի կողմի նախաձեռնությունն էր. դա այն նախադասությունն էր, որտեղ ասված է, որ բոլոր սկզբունքները իրավահավասար են, եւ չի կարելի շեշտ դնել մի սկզբունքին` ի վնաս այլին»:
Նրա խոսքով` երեկվա հայտարարությունը ե’ւ ֆորմալ է, ե’ւ սկզբունքային. - «Նույնիսկ այդ ֆորմալության շարունակությունը առաջին հերթին խոսում է այն մասին, որ բոլորին հասկանալի է, որ Մինսկի խմբի ֆորմատը մի ֆորմատ է, որը չեն կարող փոխել, չեն կարող տապալել ո'չ հակամարտող կողմերը, ո'չ էլ արտաքին որեւէ այլ [կառույց]: Նմանատիպ նույնիսկ ձեւական թվացող հայտարարությունները ունեն իրենց նշանակությունը: Մենք վերջին տարիներին հազիվ թե կարողանանք ունենալ որեւէ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան միակարծիք լինեին, եւ դա նույնպես ավելացնում է այս քաղաքական փաստաթղթի արժեքը»:
Այդուհանդերձ, Մինասյանը չի կարծում, թե փաստաթղթի նպատակը բանակցային գործընթացքում բեկում մտցնելն է:
Լեռնային Ղարաբաղի Արտաքին քաղաքականության եւ հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, մինչդեռ, գտնում է, որ հայտարարությունը բավականին հավասարակշռված է. - «[Հայտարարությունը] Հիմնականում ուղղված է ստեղծված ստատուս քվոյի պահպանմանը, քան հարցի կարգավորմանը: Ինչը նաեւ բնական է, որովհետեւ ինչպես գիտեք երեք համակարտող կողմերն էլ` Արցախը, Հայաստանը, Ադրբեջանը, 2012 թվականի գարնանից սկսած մտել են մի ընտրական շրջանի մեջ, որը կավարտվի այս տարի աշնանը Արդբեջանում կայանալիք նախագահական ընտրություններով»:
Այդ ընթացքում, ըստ Մայիլյանի, սխալ կլինի սպասել խնդրի կարգավորմանն ուղղված որեւէ լուրջ քայլի: Նրա կարծիքով, այս տարի աշնանը կամ մի փոքր ավելի ուշ միջնորդների կողմից նոր առաջարկներ կլինեն:
Մայիլյանի համոզմամբ` հակամարտության կարգավորման այն սկզբունքներով, որոնք այսօր սեղանին են, հնարավոր չէ հասնել երկարատեւ խաղաղության, քանի որ դրանք «հնացած մոտեցումներ են»: