Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազը վստահեցնում է, որ մարզպետը իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ դեպքի վայրում չի եղել։
«Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց զինդատախազ Գեւորգ Կոստանյանը։
Հունիսի 1-ին՝ անցած շաբաթ օրը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել էին երկուսը՝ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, եւ Նիկոլայ Աբրահամյանը, ով մարզպետի ազգականն ու թիկնապահն է։ Դեպքի առթիվ երկու անձի՝ Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն եւ 25-ամյա թիկնապահին քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք–զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրվել։
Զինդատախազ Կոստանյանի խոսքով գործում այս պահին այլ մեղադրյալներ ներգրավված չեն, իսկ կալանավորված մեղադրյալները՝ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը, նրա հավաստմամբ նախաքննության ողջ ընթացքում կմնան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Սյունիքի մարզպետն այս գործում իբրեւ վկա է ներգրավված։
Զինդատախազը չբացառեց, որ նախաքննության ընթացքում կարող է հերքվել վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է սպանել։
Գեւորգ Կոստանյանն այսօր մեկնաբանեց նաեւ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածը։ Նրա խոսքով, Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ տեղի է ունեցել զինված հարձակում կոնկրետ անձի կողմից, ապա փոխհրաձգություն, իսկ շարժառիթները այժմ ճշտվում են։ Ըստ երեւույթին, զինդատախազի խոսքը սպանված Ավետիք Բուդաղյանի մասին է։
Նշենք, որ ըստ տարածված լուրերի, այս պատմությունը սկիզբ է առել նույն օրը ցերեկը, երբ Սդղի լճի մերձակայքում կազմակերպված ճաշկերույթի ընթացքում Սուրիկ Խաչատրյանի եւ սպանված Ավետիք Բուդաղյանի միջեւ վեճ է ծագել, որը նաեւ շարունակություն է ունեցել։
«Նախապես պայմանավորվածությա՞ն, թե՞ հանկարծակի ծագած անհրաժեշտությամբ պայմանավորված էր այդ հարձակումը՝ դա քննությունը ցույց կտա», – այս առնչությամբ ասաց Գեւորգ Կոստանյանը՝ չբացառելով նաեւ վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին զանգել–կանչել են մարզպետի տան մոտ։
Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքի՝ քրեական գործի շրջանակներում առգրավված տեսագրությունում Սյունիքի մարզպետը ընդհանրապես չի երեւում, այսօր հավաստիացնում էր զինդատախազ Կոստանյանը։
Դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանի առաջին արձագանքը հետեւյալն էր՝ եթե քնած չլիներ, ինչպես մարզպետն է ձեւակերպել, արտաքին թշնամու համար պահած զենքով գլխից մի 20 հատ էլ ինքը կշարեր։ Դա մարզպետի նկատմամբ մեղադրանք առաջադրելու հիմք չէ՞, «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան զինդատախազ Կոստանյանն ասաց, որ՝ ոչ։ Իսկ Սյունիքի մարզպետի տնից առգրավված զենք–զինամթերքը, որն ըստ նախաքննության մարմնի՝ ապօրինի է եղել, դա հի՞մք է։ Կոստանյանը պատասխանեց. – «Մենք երկու մեղադրյալներին մեղադրանք ենք առաջադրել նաեւ ապօրինի զենք–զինամթերք կրելու եւ պահելու համար, բայց դա չի նշանակում, որ այդ զենք–զինամթերքը ընդհանրապես որեւէ այլ անձի մոտ չէր կարող լինել օրինական հիմքով»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները իրենց վերագրվող ապօրինի արարքների համար մինչեւ այժմ չեն պատժվել, կարո՞ղ է նույն պատմությունը այս անգամ էլ կրկնվել՝ լրագրողներից մեկի այս հարցին զինդատախազը արձագանքեց. – «Քաղաքական կամ որեւէ այլ նրբերանգները չեն կարող ազդել քննության օբյեկտիվության եւ բազմակողմանիության վրա։ Այլեւ որեւէ կաշկանդվածությունը թե՛ քննիչի, թե՛ դատախազի, թե՛ իմ եւ թե՛ հետագայում նաեւ դատարանի կողմից ուղղակիորեն կարող ենք համարել անբարոյական վարքագիծ»։