«Արմավիան» խոստացել է վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձը

Your browser doesn’t support HTML5

Սնանկության գործընթաց սկսած «Արմավիան» խոստանում է իր նախկին աշխատակիցների շուրջ յոթ ամսվա աշխատավարձերը վճարել հունիսի 7-ին: Չվերթները դադարեցրած ավիաընկերության աշխատակիցները` օդաչուները, ինժեներները, սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները հավաքվել էին նախագահի նստավայրի առջեւ` երկու հիմնական պահանջ ներկայացնելով` վճարել իրենց յոթ ամսվա աշխատավարձերը, ինչպես նաեւ լուծել իրենց աշխատանքի հարցը: