Սնանկության գործընթաց սկսած «Արմավիան» խոստանում է իր նախկին աշխատակիցների շուրջ յոթ ամսվա աշխատավարձերի վճարումները սկսել հունիսի 7-ից:
Չվերթները դադարեցրած ավիաընկերության աշխատակիցները` օդաչուները, ինժեներները, սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները չորեքշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված դիմում հանձնեցին: Նրանք հավաքվել էին նախագահի նստավայրի առջեւ` երկու հիմնական պահանջ ներկայացնելով` վճարել իրենց յոթ ամսվա աշխատավարձերը, ինչպես նաեւ լուծել իրենց աշխատանքի հարցը:
Ինքնաթիռի ինժեներ Արգիշտի Ապիկյանն ասում է, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում այլ ելք չի մնում, քան հեռանալ երկրից: «Արմավիայի» անգործ մնացած աշխատակիցներն ասում են, որ իրենց շատ գործընկերներ արդեն իսկ հեռացել են Հայաստանից:
«Մենք առաջին հերթին ուզում ենք` ավիաընկերություն բացվի, որ աշխատենք, որովհետեւ չենք կարողանում յոլա գնալ», - ասաց Ապիկյանը:
Ինժեները շեշտում է` լավ կլինի, որ կառավարությունն այլ ավիաընկերության ստեղծելու մասին մտածի, քանի որ իրենք «Արմավիային» այլեւս չեն վստահում:
«Ցանկություն էլ չկա «Արմավիայի» հետ աշխատելու, որովհետեւ միշտ խաբվել ենք աշխատավարձերի առումով», - ասաց նա:
«Արմավիայի» աշխատակիցները նախագահական նստավայրից շարժվեցին դեպի «Արմավիայի» կենտրոնական գրասենյակ: Նրանք թվարկում էին իրենց բողոքներն արդեն նախկին գործատուից: Ասում էին, թե պարզել են, որ ավիաընկերությունը երկու տարի շարունակ, փաստորեն, իրենց սոցիալական վճարները պետբյուջե չի վճարել: Իսկ այսօր արդեն, երբ որոշ աշխատակիցները փորձում էին կենտրոնական գրասենյակից տեղեկանք վերցնել իրենց վճարվելիք պարտքերի մասին, պարզեցին, որ մեկ ժամվա համար նախատեսված աշխատավարձի չափը հաշվարկել է 1000 դրամ՝ չորս անգամ քիչ։
«Արմավիայի» նախկին աշխատակիցները փորձեցին հանդիպել ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին, բայց ապարդյուն. նրանց առջեւ ընկերության դռները փակեցին:
Այնուհետեւ ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան լրագրողների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաեւ նրա բողոքող արդեն նախկին գործընկերները, փոխանցեց ղեկավարության խոսքը:
«Հենց նոր ասացին, որ հունիսի 3-ին պետք է վճարեին, բայց հիմա քանի որ այսօր այսպես վիճակ է, հիմա բոլոր լրատվամիջոցները ցույց կտան, որ էլի «Արմավիայի» աշխատողները բողոք ներկայացրեցին եւ այլ, մարդիկ կան, այսինքն կազմակերպություններ, որ կարող են խաղալ դրա վրա: Եվ հենց նոր ասացին` եթե նման իրավիճակ ստեղծվի, ուրեմն կարող է 3-ին չլինի, լինի ամսի 7-ին», - ասաց Ավետիսովան:
Ավետիսովայի փոխանցած լուրը բողոքող նախկին աշխատակիցները արժանահավատ չհամարեցին:
Ավետիսովայի փոխանցմամբ, սնանկության գործընթացի մասին հայտարարելուց հետո՝ այս տարվա ապրիլի 1-ից շուրջ 200 աշխատող է ազատվել աշխատանքից:
Ավետիսովայի փոխանցած լուրին չհավատալով՝ «Արմավիայի» նախկին
աշխատակիցները հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանի հետ, ով եւս հավաստիացրեց, որ հունիսի 7-ին կվճարեն նրանց աշխատավարձերը:
Ապրիլի 1-ից սնանկության գործընթացի մասին հայտարարած ավիաընկերությունը սնանկության համար դեռեւս դատարան չի դիմել: Ավիաընկերության մամուլի քարտուղար Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատարան դիմելու փաստաթղթերը նախապատրաստման փուլում են: