ՀՀԿ խմբակցության քարտուղարը, մինչդեռ, Փոստանջյանի եւ Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պնդում է, որ «նման դեպքեր նույն ընդդիմության կողմից բազմիցս լինում են»:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը Զարուհի Փոստանջյանի Բրյուսելից վերադարձից հետո խորհրդակցություն կանցկացնի եւ կորոշի` դիմե՞լ արդյոք էթիկայի հանձնաժողով օրեր առաջ Ազգային ժողովում նրա եւ Գալուստ Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Այն, ինչ ես ասել եմ, կարծում եմ, այս պահին դա բավարար է, եւ, բնականաբար, նորից կանդրադառնանք այդ հարցին: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում Զարուհին կվերադառնա, եւ այդ հարցին կանդրադառնանք», - նշեց Հակոբյանը:
Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, դիմելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ասել էր, մասնավորապես, թե «Ազգային ժողովը մայրուղի չէ», ինչից
հետո Ռուբեն Հակոբյանը կարծիք էր հայտնել, թե Սահակյանը պետք է քաջություն ունենա Փոստանջյանից ներողություն խնդրելու: Հանրապետականի փոխնախագահն էլ, իր հերթին, ասել էր, թե երբեք ներողություն չի խնդրում, որովհետեւ ապրել է այնպես, որ ներողություն խնդրելու առիթներ չտա:
Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե էթիկայի հանձնաժողովին դիմել թե չդիմելը, իհարկե, «Ժառանգության» որոշելու հարցն է, այդ հանձնաժողովը հենց ձեւավորվել է, որպեսզի լուծում տա խնդիրներին կամ երեւույթներին, որոնք կարող են դառնալ քննարկման առարկա, սակայն իր կարծիքով` «դրա կարիքը չկա»: «Որովհետեւ նմանատիպ տերմինոլոգիայով բազմիցս խոսել են, առավել եւս, երբ որ Գալուստ Սահակյանը տվեց իր պարզաբանումը, որ ինչ է ի նկատի ունեցել, եւ նշեց, որ առաքինի կնոջ հետ կապված` ինքը նման բան չէր կարող ասել», - մանրամասնեց հանրապետական պատգամավորը:
«Իսկ եթե ընդհանուր առմամբ նայենք, ապա էթիկայի հանձնաժողովի նման դեպքեր նույն ընդդիմության կողմից բազմիցս լինում են: Նույն ե՛ւ Զարուհի Փոստանջյանը, ե՛ւ իր կուսակից խմբակցության ղեկավարը հանձնաժողովի նիստի ժամանակ անընդհատ օգտագործում են «հանրապետական խուժան» տերմինը», - նշեց Հովհաննես Սահակյանը` շարունակելով. - «Ես ինքս հանրապետական եմ, որեւիցե մեկը իրեն բարոյական իրավունք չի կարող վերապահել, որպեսզի անվանի խուժան որեւէ հանրապետականի, եւ չի կարելի դա, այսպես ասած, մասսայական, հրապարակային օգտագործել. կան լավերը եւ վատերը` ինչպես Հանրապետական կուսակցությունում, այնպես էլ «Ժառանգություն» քաղաքական թիմի մեջ»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ որեւէ մեկը իրավունք չունի նման բան ասել չորս երեխաների մայր Փոստանջյանին: Նրա խոսքով` հանրապետական Գալուստ Սահակյանը երբեք կոռեկտությամբ չի փայլել:
«Նա այն տարիքում է, որ գոնե հիմա երիտասարդ կանանց նկատմամբ, էլ չեմ ասում` ավելի տարիքով, իրեն պետք է կոռեկտ պահի եւ չփորձի վարկաբեկել մարդկանց: Նա թող իր շուրջը նայի», - ասաց Սարգսյանը:
ՀԱԿ պատգամավորն ասում է` ինքը բոյկոտել է էթիկայի հանձնաժողովը, քանի որ այն «այլեւս կորցրել է իր գոյության իմաստն այն պահից, երբ փոխվեց հանձնաժողովի համաչափությունը»:
«Գալուստ Սահակյանը կարող է Ազգային ժողովում վիրավորել կին պատգամավորի, եւ նրա հարցը չի մտնելու էթիկայի հանձնաժողով, իսկ ես վստահ եմ, որ չի մտնելու, հետեւաբար` մնացած բոլոր պատգամավորների հարցը, կարծում եմ, անիմաստ է մտցնել», - ասաց Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ ՀՅ Դաշնակցությունը նույնպես բոյկոտում է այս հանձնաժողովը, եւ առաջիկայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն համատեղ որոշում կկայացնեն, եւ առաջարկեց «Ժառանգությանը» հետեւել իրենց օրինակին:
«Ես կարծում եմ` այդ դեպքում ԲՀԿ-ն էլ կբոյկոտեր, որովհետեւ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը ոչ մի հարց չի լուծում», - ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցությունից էթիկայի հանձնաժողովի մեջ ներառված է Թեւան Պողոսյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` եթե ընդդիմությունը միասնական աշխատի, ապա բոյկոտելու հարց չի առաջանա, իսկ այս հանձնաժողովի դեպքում նման հնարավորություն կա, քանի որ երեք ձայն ունի իշխող կուսակցությունը, երեք ձայն` ընդդիմադիրները, մեկն էլ` այլընտրանքը:
«Եթե միահամուռ չենք լինելու, ապա միգուցե իմաստ չկա այլեւս ոչ մի բան անելու, քանի որ իշխող ուժերը ավելի միահամուռ են իրենց որոշումները կայացնում», - ասաց պատգամավորը: