Ավագանու ընտրություններում 3.8 տոկոս ձայն հավաքած Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այսօր Գերագույն մարմնի նիստից հետո տարածած իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Դաշնակցությանը ձայն տված երեւանցիներին` ափսոսանք հայտնելով «հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացման, վարչական ռեսուրսի անսահման կիրառման եւ համատարած ընտրակաշառքի կապակցությամբ»:
«Եղավ` ինչ եղավ», - նշում է Դաշնակցությունը` կարծիք հայտնելով, որ իշխանական մենաշնորհն ավելի է կարծրացել. Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն` գրված է ՀՅԴ հայտարարության մեջ, - «Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն»։
Դաշնակցությունը ցավով արձանագրում է, որ «այս անգամ էլ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձեւավորել», սակայն խոստանում է չնահանջել իր սկզբունքային դիրքերից, չդադարեցնել ամենօրյա աշխատանքները հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության եւ բարեկեցության։

Your browser doesn’t support HTML5