Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների գործով այսօր նոր ձերբակալված կա:
«Այսօր կամովին ոստիկանության մարզային վարչություն է ներկայացել Քավոր Հարութ մականունով Հարություն Խաչատրյանի որդին` անչափահաս Գեւորգ Խաչատրյանը, իր հետ ներկայացնելով AK-74 տեսակի ինքնաձիգ, փամփշտակալով ու փամփուշտներով», - լրագրողներին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը` շարունակելով. - «Ապացույցներ էին ձեռք բերվել, որ դեպքից անմիջապես հետո նա հայտնվել է դեպքի վայրում` ինքնաձիգը ձեռքին: Մնացած հանգամանքները նախաքննությամբ արդեն կպարզվեն: Գեւորգ Խաչատրյանը իմ ցուցումով ձերբակալվել է` ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով»:
Նախօրեին ձերբակալված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը, ինչպես փոխանցեց Շահբազյանը, ունի հրազենային վնասվածք, ինչը փաստում է, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Գյումրու բաժնում այսօր անցկացրած խորհրդակցության ավարտին պատասխանեց լրագրողների հարցերին:
«Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլեւ, ավարտվեց դարաշրջանը. զոռբայությունն այլեւս Հայաստանի Հանրապետությունում եւ Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով եւ արյունով են լուծում խնդիրները», - ասաց նա:
«Մենք այստեղ շատ ավելի խնդիր ունենք, քան Երեւանում, քան մյուս տեղերում», - շարունակեց ոստիկանապետը: - «Այստեղ [Գյումրիում] յուրահատկություն կա: Այստեղ երկու կլան են… Այս դեպքով էլ զանգում են իմ առաջին տեղակալին պատգամավոր մարդիկ, պաշտոնատար անձինք, ասում են, որ բերման եք ենթարկել, իրենք բանավոր պատմեն, բայց չգրեն…Իմ տեղակալին ասել եմ` փոխանցեք այդ պատգամավորներին եւ այլն երեւույթներին, որ մաստները որն է` գողական են, պատգամավոր են, պաշտոնատար անձ են, թող կողմնորոշվեն իրենք ով են, նոր նման հարցեր բարձրացնեն… Դրանից հետո ես զանգահարել եմ եւ տղաներին ասել եմ` կվերցնեք ցուցմունքները, բանավոր կխոսեն` կձայնագրեք, հիմք կստեղծեք: Չի լինի այլեւս այդպես: Կամ այս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Եվ սա վերջնական է»:
Նա հավաստիացրեց, որ դրա համար անհրաժեշտ վճռականությունը եւ հնարավորությունները կան. - «Ես գտնում եմ, որ այդպիսի գործողություններով միայն մենք կկանխենք [նոր հանցագործություններն] ու կփրկենք մարդկանց կյանքերը: Եվ այս ժողովուրդը կխաղաղվի վերջապես»:
Լրագրողների դիտարկմանը, որ Գյումրիում մտավախություն կա, որ երկու օր առաջ կատարվածը շարունակություն կունենա, Գասպարյանն արձագանքեց. - «Ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք անում կանխարգելիչ միջոցառումներ եւ չենք աշխատում: Նման պրակտիկան այլեւս չի լինելու այստեղ: Քիչ առաջ ես խորհրդակցում էի ղեկավարության հետ եւ դրել եմ կոնկրետ խնդիրներ. բոլոր նրանք, ովքեր այսպես ասած թիմ են կազմում այս կամ այն կլանի, այս կամ այն խմբավորման, մեր կողմից անընդհատ լինելու են հսկողության տակ: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե դեռ շարունակելու են այսպես, հասկանան, որ իրենց օրերը հաշվված են: Այդ երեւույթներին, որ մտածում են նույն ձեւով կշարունակեն… այ արտագաղթը դրանց համար կլինի: Այ այդ արտագաղթը ես կկազմակերպեմ: Բայց այս երկրում այլեւս չեմ հանդուրժելու նման բան»: