Մատչելիության հղումներ

Կրակոցներ Գյումրիում. կա մեկ զոհ


Կրակոցներ Գյումրիում. կա 1 զոհ
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00
Այսօր ժամը 13։00-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտակա տներից մեկի բակում, որտեղ ապրում է ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահայր Հարություն Խաչատրյանը, ով ավելի շատ հայտնի է Քավոր Հարութ անունով։

Փոխհրաձգությունից վիրավորվել եւ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը։ Կարապետյանը վիրահատությունից 20 րոպե անց մահացել է, Հարություն Խաչատրյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ շրջանառվող լուրերի, տեղի է ունեցել հարձակում Հարություն Խաչատրյանի տան վրա։ Հարձակվողների խումբը գլխավորել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահիկը։

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG