Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրավիրել է Բաղրամյան 26:
Հայաստանի նախագահի նստավայրում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապրիլի 13-ին որոշել է վարույթ հարուցել ՊԵԿ նախագահի նկատմամբ: Հանձնաժողովը պետք է ստուգի՝ կա՞ շահերի բախում Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների եւ նրա պաշտոնավարման միջեւ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահին առաջարկել է վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել բացատրություններ եւ առարկություններ:
Էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դեկտեմբերի 17-ի դիմումի, ինչպես նաեւ՝ Հայաստանի քաղաքացի Նիկողոսյանի` անցյալ տարի ներկայացրած երեք դիմումների հիման վրա:
«Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հասցեագրած դիմումի մեջ վկայակոչել է, մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թվականի հոկտեմբերի «Մենքումերոնքով աշխատում են» վերնագրով հրապարակումը՝ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապված բիզնեսների մասին: Ըստ այդ հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը: «Թրանսփարենսի Ինթերնեշնըլը» նաեւ գրել է, որ ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն», «Մեգաֆուդ» ընկերությունները, «Գալաքսի» սուպերմարկետը եւ նույն անունով հացի գործարանը, «Մեգամոթորս» ընկերությունը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող «Յուքոմ» ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը: Եվ սա դեռ ամբողջը չէ:
ՊԵԿ-ի լրատվական ծառայությունն այսօր հետաձգեց «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցերին պատասխաններ տալը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե Խաչատրյանը «անձամբ բիզնեսով չի զբաղվում»:
Իսկ Խաչատրյանի վերաբերյալ վարույթ հարուցելու վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումից երկու օր անց ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է կոմիտեի պարզաբանումը, ըստ որի՝ «որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ (անգամ պարսկական շահերին հարիր ունեցվածք) վերագրելու գործընթացը»:
«Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Միգուցե այդ մասշտաբները համադրելի են շահերի ունեցվածքի հետ: Մենք չգիտենք, որովհետեւ մեր երկրում հարստությունը թալանվում է մի խումբ մարդկանց կողմից, եւ այդ մի խումբ մարդիկ պետք է բացահայտվեն»:
ՊԵԿ նախագահի տեղակալն ավելի վաղ նաեւ անդրադարձել էր իր ղեկավարի հարազատների բիզնեսներին. - «Իմ տեղեկություններով` նրա մերձավորները կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդպիսի սահմանափակում չկա», - ասել էր Ալավերդյանը:
Սոնա Այվազյանն այս առնչությամբ կարեւորեց այն հանգամանքները, թե որքանո՞վ են Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք ներգրավված այդ բիզնեսներում, որքանո՞վ է ՊԵԿ նախագահը իր պաշտոնեական դիրքը օգտագործել` այդ բիզնեսները ունենալու համար եւ որքանո՞վ են այդ բիզնեսները իրենց հարկային պարտականությունները կատարել:
Տվյալ դեպքում, ըստ Այվազյանի, ՊԵԿ նախագահը հաշվետու է հանրությանը, քանի որ սնվում է հանրության հարկերից այնպես, ինչպես մի շարք այլ պաշտոնյաներ:
Նկատի ունենալով Երեւանի ոստիկանապետի պաշտոնանկությունը, որի պատճառն, ըստ պաշտոնական բացատրության, «բիզնեսի եւ պաշտոնավարման անհամատեղելիությունն է», Սոնա Այվազյանը նշեց` եթե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հիմնավոր համարի, որ Գագիկ Խաչատրյանը զբաղվում է բիզնեսով, ապա դա կստեղծի «նոր իրավիճակ»:
«Եթե դա եղավ, դա կնշանակի, որ մեր կառավարությունը որդեգրել է հակակոռուպցիոն մոտեցում եւ որոշել է ազատվել բիզնեսմեն պաշտոնատար անձանցից», - ասաց նա:
Օրերս Էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում նշել էր, որ հանձնաժողովը վարույթ հարուցելու դեպքում պարտավոր է որոշում կայացնել մեկամսյա ժամկետում: Մինչ օրս այս հանձնաժողովի որոշման հիմքով որեւէ անձ դեռ պաշտոնից չի զրկվել պաշտոնական լիազորությունների եւ բիզնեսի շահերի բախման պատճառով: