Մատչելիության հղումներ

Նազարյանի պաշտոնանկությունը «աշխատանքային մոտեցում» է


Ոստիկանությունը այսօր հայտարարություն է տարածել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ:

«Դա աշխատանքային մոտեցում է եւ լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության եւ կադրային քաղաքականության շրջանակներում: Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա», - փոխանցում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Ոստիկանությունը հայտարարում է` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, «ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG