Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահ Սերժ Սարգսյանին երեկ հասցեագրած նամակի կապակցությամբ:
Իր հայտարարությունում, որը տարածել է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Արմեն Արզումանյանը հարկ է համարում արձանագրել երեք հանգամանք.
«1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս.թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»: