«2013-ի ընթացքում ունենք թիրախավորված գործընթացներ, այդ շարքում առաջինը հայկական գորգերն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: - «Իրականում մենք մինչեւ այսօր չունեինք լուրջ գործընթացներ կապված հայկական գորգերի հանրահռչակմանը: Մենք չունեինք կայք, մենք չունեինք մշտական լայնածավալ ցուցադրություն: Մենք չէինք կազմակերպել վերջին տարիներին գիտաժողով, որտեղ կխոսեինք հայկական գորգերի մասին: Եվ որպես մեր ազգային կիրառական ինքնության կարեւորագույն տարրերից մեկը` մենք վերցրեցինք գորգերը եւ այս տարի ամեն ինչը ուղղելու ենք դրան»:
Որպես ապացույց նախարարը հիշատակեց տարեսկցբին բացված մշտական ցուցադրությունը:
Գորգագործության հարցում Մշակույթի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Լեռնային Ղարաբաղի հետ` ներկայացնելու հանրահայտ արցախյան գորգերը. կլինեն գիտաժողովներ, կհրատարակվեն գրքեր:
Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ կարեւոր է հայ ազգային, մշակութային արժեքները համաշխարհային հանրությանը ներկայացնելն ու որպես ազգային արժեք ամրագրելը, ինչպես եղավ դուդուկի, խաչքարի պարագայում, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել ու ամրագրվել են իբրեւ հայկական ազգային մշակութային արժեքներ:
Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում հայկական էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հանրահռչակելու համար:
Միջոցառումներ են ծրագրված նաեւ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ: