Նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուները բանակցում են ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ:
«Այո, նման մտադրություն կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: - «Բայց ես չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ եթե թուղթ ստորագրվի, ապա այդ դեպքում կիմանաք»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 18-ին ստացել է ընտրողների ձաների 2.15 տոկոսը` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը` Սերժ Սարգսյանից ու Րաֆֆի Հովհաննիսյանից հետո:
«Ես դժվարանում եմ ասել, թե իրականությունն ինչ է եղել, որովհետեւ ընտրությունների ընթացքում եղել են բազմաթիվ խախտումներ: Մենք ունենք ցուցակների խախտումներ, ունենք փաստեր, երբ մարդը քվեարկել է, բայց ինքը Մոսկվայում է: Լուրջ ահազանգեր ունենք կաշառքների վերաբերյալ: Ու չնայած նրան, որ ընտրություններից առաջ բոլորիս խոսելու հնարավորություն տրվել է, կարծես թե ազատ արտահայտվելու հնարավորություն կար, այնուամենայնիվ, վերջին օրերը եւ մանավանդ ընտրության օրը անցան ինչպես միշտ` խախտումներով»:
«Խախտումների առկայությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ամեն տեսակի տվյալներն իրական չեն», - հայտարարեց Բագրատյանը:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքն է Հայաստանի ընտրված նախագահը, եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանից պահանջեց «իշխանությունը հանձնել ժողովորդին»:
Այս կապակցությամբ Հրանտ Բագրատյանն ասաց. - «Երեւի ինքը պիտի մեկնաբանի: Ընտրությունները կեղծելու մասով մենք համակարծիք ենք: Մնացած գործողությունները ինքը [Րաֆֆի Հովհաննիսյանը] պիտի որոշի»: