Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կենտրոնը կասկածի տակ է առնում ընտրացուցակների ճշգրտությունը


Տեղական դիտորդների գնահատականը ընտրությունների մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոտուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը գնահատական չի տալիս, բայց հայտնում է. - «Ընտրությունները պետք է գնահատվեն ոչ թե խաղաղ կամ ոչ խաղաղ լինելով, այլ նրանով, թե որքանով են ստացված արդյուքները մոտ իրականությանը, որովհետեւ կարելի է խաղաղ կերպով էլ կեղծել»:

Կենտրոնը այս ընտրություններին աջակցել է տեղական ու միջազգային դիտորդներին, ստեղծել է էլեկտրոնային համակարգ, որի միջոցով վերլուծում է տարբեր տվյալներ ու վերհանում ընտրական գործընթացի «մութ կողմերը»:

«Հայաստանից հեռացած մարդիկ օրինական հիմքով մնացել են ընտրացուցակներում, սա առաջացնում է բազմակի քվեարկության ռիսկ, երբ կարող են նրանց փոխարեն քվեարկել», - ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ որեւէ բնակավայրի բնակչության առավելագույնը 75 տոկոսն է 18 տարեկան եւ ավելի, հետեւաբար որեւէ ընտրատեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել տվյալ բնակավայրի բնակչության 75 տոկոսը, այնինչ իրենց վերլուծությունն այլ պատկեր է վերհանում:

«Օրինակ Կոտայքում մշտական բնակչության 91.6 տոկոսը ընտրացուցակներում է: Ի՞նչ է սա նշանակում, եթե մենք նորից ընդունում ենք, որ ընտրողները 75 տոկոսն են, ապա մնացած 16-17 տոկոսը կամ Հայաստանից բացակայող ընտրողներն են կամ մահացածներ են եւ այլն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մեկ այլ դիտակմամբ, քաղաքացին կարող է քվեարկել՝ լավագույն դեպքում ծախսելով 1 րոպե կամ առնվազն 45 վայրկյան: Կենտրոնը վերլուծել է ԿԸՀ-ի ընտրության օրը 3 ժամը մեկ տրամադրած տվյալները. պարզվում է, որ կա 101 ընտրատեղամաս, որտեղ 3 ժամվա ընթացքում ավելացել են «տարօրինակ թվով» քվեաթերթիկներ՝ քաղաքացիները քվեարկել են 35-40 վայրկյանը մեկ:

Դիտորդական առաքելություն իրականցրած «Սիվիլիթաս» հասարակական կազմակերպության դիտորդներն աշխատել են թիվ 11 ընտրատարածքում՝ Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներում: Օրենքի խախտումներ նկատել են բազմիցս. երիտասարդ տղաների կուտակումներ ընտրատեղամասերի առջեւ, ուղորդումներ վստահված անձանց կողմից, հաշվարկի ժամանակ այլ անձանց մուտք ընտրատեղամաս եւ այլն:

«Դիտորդները նկատել են, որ ընտրատեղամասում մթնոլորտը հաճախ լարվում է քվեների հաշվարկի ժամանակ, հատկապես` եթե հանձնաժողովի նախագահը նկատում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ տեղամասում առաջատար է: Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը ընդհատել է հաշվարկը, գնացել ինչ-որ խորհրդակցության, վերադարձել», - ասաց «Սիվիլիթաս»-ի տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

Տեղական մեկ այլ` «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես է պատահում, որ զորամասերում ամեն անգամ բացարձակ առաջատարը իշխանության ներկայացուցիչն է լինում:

«Այս անգամ զինվորական քվեարկության հետ կապված ոչ մի խնդիր չենք նկատել», - հայտարարեց նա:

Այլ տեղամասերում որոշ ընտրախախտումներ նկատել են, բայց, ընդհանուր առմամբ, «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը կարծում է, որ նախորդ ընտրությունների համեմատ այս մեկն ավելի բարելավված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG