Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն կհայտնի Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենին: Նախարարը նաեւ կդիմի Արարատի մարզպետին` առաջարկելով նկատողություն հայտնել Մասիսի թիվ 2 դպրոցի տնօրենին:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Աշոտյանը կարծում է, որ այս կրթօջախների ղեկավարները, խախտումներ թույլ տալով, ընդհատել են դասերը Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի պատճառով:
Աշոտյանը երեկ նամակ է ստացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից այն մասին, որ մարզպետը նույն խախտման համար արդեն նկատողություն է հայտնել Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենին: Կրթության եւ գիտության նախարարը նման առաջարկով մարզպետին էր դիմել անցած շաբաթ:
«Մեր նախարարության համար կարեւոր է, որ ուսումնական հաստատություններում կրթության գործընթացի հաշվին եւ ընթացքում քաղաքական գործընթացներ տեղի չունենան: Ագարակի դեպքը, որ արձանագրված էր ձեր տեսախցիկով, իրականում ոչ թե երեխաների ներգրավման դեպք էր, այլ կրթական գործընթացի խախտում էր, դադարում էր աշխատանքային ժամերին, որտեղ, բնականաբար, տնօրենի մեղքը մեծ է», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց նախարարը:
Թե Ագարակում, թե Մասիսում դպրոցականները մասնակցել են Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Մասիսում դպրոցականները ծածանում էին Հանրապետական կուսակցության դրոշները: «Ազատություն» ռադիոկայանին նրանք հայտնել էին, թե իրենց դասերից ազատել են դպրոցի տնօրենը, ուսուցիչը: Ոմանք ասում էին, թե եկել են օգնելու նախընտրական հանդիպման կազմակերպիչներին:
Աշոտյանի կարծիքով, խախտումն այն է, որ կրթօջախների ղեկավարները ընդհատել են դասերը, այլ ոչ այն, որ դպրոցի աշխատակազմին ու աշակերտներին ուղարկել մասնակցելու նախընտրական հանդիպմանը: Նա տարանջատում է այս երկու հանգամանքները` նշելով, որ ուսանողներ ու աշակերտներ միայն Սարգսյանի քարոզարշավին չեն մասնակցում: Կրթության եւ գիտության նախարարն այս երեք դեպքերի մասին տեղեկացել է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժներից:
«Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ Սերժ Սարգսյանի միտինգներին ծնողները իրենց երեխաների հետ ավելի շատ են լինում, կամ ուսանողներն ավելի շատ են լինում, քան, ենթադրենք, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումներին, դա իրենց խնդիրն է: Դա մեր խնդիրը չէ: Դասերից դուրս, աշխատանքային պարտականությունները կատարելուց դուրս ցանկացած քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում մարդկանց սահմանադրական իրավունքն է: Այստեղ սուր ճոճել այն դեպքում, երբ ա. նման տեսակի օրենսդրական արգելքներ չկան, բ. դա տեսնում ենք գրեթե բոլոր թեկնածուների քարոզարշավի ընթացքում, խոսում է կրկնակի ստանդարտների կիրառման գայթակղության մասին», - հայտարարեց Աշոտյանը:
Աշոտյանը բացառում է այս դեպքերում հանրապետական մարզպետների դերակատարությունը՝ վստահեցնելով, որ տնօրեններին ոչ ոք նման հրահանգ չի տվել, նրանք ինքնուրույն են նման որոշում կայացրել:
«Կենտրոնական շտաբում նման գործելաոճի դիմելու կարիք, անհրաժեշտություն, ցանկություն, շարժառիթ, դրդապատճառ չկա եւ չի կարող լինել: Արդյոք կարծո՞ւմ եք, որ այսքան հսկայական աշխատանք կատարելու ընթացքում մենք 15 մարդ չենք կարող գտնել, որ դրոշները բռնեն», - ասաց նախարարը` հավելելով, թե ՀՀԿ-ին «արջի ծառայություն պետք չէ»` միեւնույն ժամանակ համաձայնելով այն դիտարկմանը, թե գուցե տնօրենները այդ կերպ ցանկանում էին հաճոյանալ նախագահին:
«Թող բոլոր տնօրենները տեսնեն, որ այն տնօրենները, ովքեր թույլ են տալիս նման խախտումներ, պատժվում են: Եվ եթե հանրապետականներից ինչ-որ մեկը նրանց նման հանձնարարություն է տվել, ապա մեկ այլ հանրապետական, տվյալ դեպքում` կրթության եւ գիտության նախարարը, կուսակցության փոխնախագահներից մեկը եւ տվյալ մարզի [ՀՀԿ-ական] մարզպետը իրեն պատժում են», - հայտարարեց նախարարը:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս տնօրենները կարող էին ինքնուրույն գնալ այդ քայլին, կրթության եւ գիտության նախարարը հակադարձեց` եթե անգամ նրանց նկատմամբ որեւէ ճնշում է եղել, ապա կարող են այդ մասին ահազանգել իրեն:
Ընտրություններին դիտորդություն իրականացնող Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս նկատողությունները համարում է իմիտացիոն բնույթի: Նրա գնահատմամբ, սա առաջին դեպքն է, երբ որեւէ մեկը պատժվում է իշխանության ներկայացուցչի նախընտրական հանդիպումների պատճառով:
«Սա ընտրողական արդարադատություն է: Ես կարող եմ ասել` այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանը գնում է, այդ դպրոցների տնօրեններին պետք է հեռացնեն կամ նկատողություն տան», - ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը, հիմնվելով նախորդ ընտրությունների փորձի վրա, համոզված է, որ տնօրենները չեն կարող ինքնակամ որոշումներ կայացնել: Մարզպետներն են նման հրահանգներ տալիս, քանի որ մեծ դեր ունեն դպրոցական խորհուրդների կազմավորման ու տնօրենների նշանակման հարցում, ամփոփում է Սաքունցը: