Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին` առաջարկելով մարզի Ագարակ գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել։
«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղի դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ», - կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Խաչատրյանին գրել է Աշոտյանը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը: