Կրթության նախարարը պատժում է տնօրեններին

Your browser doesn’t support HTML5

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն կհայտնի Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենին: Նախարարը նաեւ կդիմի Արարատի մարզպետին` առաջարկելով նկատողություն հայտնել Մասիսի թիվ 2 դպրոցի տնօրենին: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Աշոտյանը կարծում է, որ այս կրթօջախների ղեկավարները, խախտումներ թույլ տալով, ընդհատել են դասերը ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի պատճառով: