Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ անդրադարձավ դպրոցներում տիրող իրավիճակին եւ այն մտահոգություններին, թե «ուսուցիչները կարող են ինչ-որ ձեւով միջամտել փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացներին»:
«Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն իրականացվի, եւ դպրոցները որեւիցե առնչություն չունենան նախընտրական գործընթացներին։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր», - կրթության եւ գիտության նախարարին հարցրեց վարչապետը:
Աշոտյանի խոսքով` իրենց հիմնական նպատակներից մեկն այն է, որ կրթական հաստատություններում որեւէ քաղաքական գործունեություն չիրականացվի եւ ուսումնական հաստատություններում անխափան կազմակերպվի ուսումնական գործընթացը։
«Հիմնական խնդիրները հարթվել էին մինչեւ ընտրարշավ. բոլոր համապատասխան մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին գրություններ էին ուղարկվել, որպեսզի այս երկու խնդիրները մենք միասին լուծենք։ Փաստագրված երկու ահազանգ է եղել, պարոն վարչապետ, «Ազատություն» ռադիոկայանի կողմից վավերացված տեսանյութով. մեկը վերաբերել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցին, մյուսը` Արարատի մարզի Մասիս քաղաքի մի շարք ուսումնական հաստատություններին», - ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարարի միջամտությամբ խիստ նկատողություն էր ստացել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենը:
Երեկ նախարարը նկատողություն է հայտարարել Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենին եւ համապատասխան գրությամբ Արարատի մարզպետին առաջարկել է նկատողություններ հայտարարել իր ենթակայության տակ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Աշոտյանի պարզաբանումներից հետո վարչապետը հայտարարեց. - «Կրթական համակարգի պաշտոնատար անձինք խստագույնս պատժվելու են, եթե խախտեն այն բոլոր սկզբունքները, որոնք ամրագրված են օրենքներում եւ առնչվում են նախընտրական քարոզարշավի կանոնակարգմանը։ Այն օրինակները, որ պարոն Աշոտյանը հնչեցրեց, վկայում են այդ մասին, որ մենք աչալուրջ ենք լինելու եւ օրենքի տառից որեւիցե շեղում թույլ չենք տալու։ Այդ մարդիկ պետք է իմանան, որ միջամտելով նրանք արջի ծառայություն են մատուցում մեզ, որի կարիքը մենք բացարձակապես չունենք»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նախարար Աշոտյանը հիշեցրեց, որ նախագահի մեկ այլ թեկնածու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմավիրի մարզում քարոզարշավի շրջանակում դպրոց էր այցելել: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ չպատժեցին դպրոցի տնօրենին, նախարարը պատասխանեց. - «Դուք չեք ահազանգել: Ես չեմ կարծում` դպրոցի տնօրենը մեղավոր է, որ այդ պահին իր մոտ անակնկալ հյուր է եկել: Միեւնույն տրամաբանությամբ պետք է պատժեի ԵՊՀ ռեկտորին, Մանկավարժական համալսարանի ռեկտորին, որոնք պատահաբար ընդունել են նախագահի տվյալ թեկնածուին իրենց մոտ, ով գրքեր էր բերել, որովհետեւ շատ մտահոգված էր գրադարանային ֆոնդի անհրաժեշտությամբ եւ դա պատահականորեն համընկավ քարոզարշավի հետ եւ բազմաթիվ լրատվամիջոցներ նույնպես պատահականորեն ֆիքսեցին այդ շատ կարեւոր փաստը: Ես կխնդրեմ` բոլոր թեկնածուներին, ովքեր մտահոգված են գրադարանային ֆոնդի համալրման խնդիրներով, այդ խնդիրներով մտահոգությունը պահել նաեւ հետընտրական ժամանակահատվածներում»:
Ի դեպ, Ընտրական օրենսգրքի համաձայն` առանձնացվել են նաեւ որոշ կրթական հաստատությունների դահլիճներ, որոնք նախատեսված են նախընտրական հանդիպումների համար, սակայն, ոչ դասերի ժամանակ ու դրանց հաշվին: Նախագահի թեկնածուների նախընտրական հանդիպումների համար Երեւանում եւ մարզերում առանձնացված հաստատությունների մասին տեղեկատվությունը տեղադրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: