Ազատություն TV. «Նախագահական ընտրություններ 2013»

Your browser doesn’t support HTML5

«Ազատություն» ռադիոկայանը նախաձեռնել էր զրույց-քննարկում նախագահի թեկնածուների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը, սակայն, շնորհակալություն հայտնելով հրավերի համար տեղեկացրեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում թեկնածուն այս օրերին Երեւանում չէ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ փոխանցեց, որ նախապես տրված համաձայնությունը թյուրընկալման հետեւանք է: Հաղորդմանը մասնակցել է միայն «Ազատություն» կուսակցության ղեկավար, ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը: