Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց Արագածոտնի մարզում:
Քասախ գյուղում զրուցելով անցորդների հետ` Հովհաննիսյանը հարցրեց, թե քանի մարդ է հեռացել գյուղից ու երբ ասացին, թե շենքերում յուրաքանչյուր չորրորդ բնակարանը դատարկ է, հայտարարեց, որ իրենք այնպես են անելու, որ բոլոր գնացածները հետ վերադառնան. - «Պիտի փոխենք: Մեր ձեռքում է»:
Քասախի գյուղապետարանում թեկնածուն նկատեց, որ նամակների ու ծրարների համար նախատեսված վայրում դրված էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչաթերթիկը, ու հարցրեց. - «Միգուցե մեկը սխալմա՞մբ է դրել»:
Գյուղապետ Արա Մկրտչյանի աշխատասենյակում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. - «Անցյալը մենք գիտենք, թե ինչպես է եղել, բայց այս անգամ թող մի քիչ տարբեր լինի, եւ վստահ եմ` դուք կապահովեք այդ ազատությունը»: «Անխոս», - արձագանքեց ՀՀԿ անդամ գյուղապետը: - «Մեր ժողովուրդը շատ լավ կողմնորոշված եւ ինքնուրույն կողմնորոշվող ժողովուրդ է»:
Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակի քաղաքի կենտրոնական հրապարակում միացավ ընտրողների հետ հանդիպումն արդեն սկսած իր կուսակիցներին` «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին ու խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին:
Նախագահի թեկնածուն հավաքվածներին ներկայացրեց իր ծրագրի` սոցիալական, տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի քանի հիմնադրույթներ:
«Հիմնական իմ մրցակիցը Սերժ Սարգսյանն է: Հարգում եմ իր կենսագրությունն ու անցյալը, բայց արդեն ժամանակն է, որ ինքը հավասար դաշտը ապահովի, կանչի իր մարզպետներին, շտաբի պետերին, քաղաքապետներին, վախեցնող օրգաններին»:
«Եկե'ք ինձ հետ», - հանդիպման վերջում ընտրողներին կոչ արեց նախագահի թեկնածուն: