Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզի իր աջակիցներին հորդորել է զերծ մնալ ընտրակեղծիքներից, նույնիսկ եթե արդյունքում իր ձայները պակասեն մինչեւ 10 տոկոսով։
«Ավելի լավ է մենք ունենանք ավելի քիչ տոկոս՝ 5, 7, նույնիսկ 10, քան թե ունենանք որոշակի խախտումներ կամ օրենքին չհամապատասխանելու դեպքեր», - այսօր Կոտայքի մարզում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը եւ Եղվարդ քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ անկեղծորեն բացատրեց, թե ինչ առավելություններ կունենա ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը․ - «Լավ, ազատ, արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն միշտ երկար է լինում, երկար է լինում միջազգային ատյաններում, երկար է լինում երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելիս»։
Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին Սերժ Սարգսյանն այսօր խոսեց նաեւ Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում։
Չարենցավանի երաժշտական դպրոցի դահլիճում համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով անցնող քարոզարշավին՝ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ նախագահի պաշտոնին հավակնող իր հակառակորդներից 3-4-ը բավականաչափ քվեներ կստնան։
«Ես կարծում եմ, որ այնպես է ստացվելու, որ թեկնածուներից ոմանք տանելու են իրենց բաժին քվեները։ Վստահ եմ, որ 3-4 թեկնածուներ բավականաչափ քվեներ կտանեն։ Կարծում եմ, ես էլ իմ բաժինը կտանեմ», - մասնավորապես ասաց նախագահի թեկնածուն։
Ընտրական թեմաներից բացի Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզի բնակավայրերում իր համակիրների հետ հանդիպման ընթացքում խոսեց արտագաղթի մասին։ Նա, մասնավորապես, նշեց, որ այս օրերին շատ համայնքներում, գյուղերում եւ քաղաքներում է լինում, եւ ամեն անգամ բնակավայրերով անցնելուց երկու զգացում է ունենում՝ հպարտության եւ խորը տխրության։
«Գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տների դարպասների վրա հաճախ հանդիպող ժանգոտած փականները ամենածանր տպավորությունն են թողնում։ Անկեղծ ասեմ՝ դատարկվող գյուղի այդ պատկերը միակ բանն է, որ ինձ կարող է հունից հանել», - ասաց Սերժ Սարգսյանը, նշելով, թե շատ դժվար է սառնասիրտ նայել այդ դատարկվող գյուղերին եւ հիշել այն ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի անվտանգության համար։
Սերժ Սարգսյանն ասաց, թե պետք է լուծումներ գտնել, եւ նման գյուղերում ինքը հետեւյալ պայմանավորվածությունն է առաջարկում․ - «Տարեցներին խոստանում եմ ամեն ինչ անել, որ գյուղում կյանքը լինի ավելի հեշտ, իսկ նրանք էլ պետք է պարտավորվեն իրենց զավակներին համոզել, որ ուրիշ տեղ բախտ փնտրելը այդքան էլ լավ չէ, ինչպես նաեւ ետ կանչել իրենց հարազատներին եւ բարեկամներին»։
Կոտայքի մարզի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հիմնականում խոսում էին արտագաղթի մասին։ Մասնավորապես, փողոցում մեզ հանդիպած տարեցները մտահոգված պատմում էին արտագաղթած իրենց երեխաների մասին։ Վերլուծելով անցած 5 տարիները՝ մարդիկ նշում էին, որ որեւէ կերպ իրենց սոցիալական վիճակը չի բարելավվել, հակառակը՝ կյանքը ավելի է դժվարացել։
Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է, Սերժ Սարգսյանին դիմավորեց աղ ու հացով, ապա նաեւ ներկա գտնվեց Հանրապետական կուսակցության ղեկավարի՝ Հրազդան քաղաքում կազմակերպված հանրահավաքին։
Այստեղ Հանրապետականը բազմամարդ բացօթյա հանրահավաք էր կազմակերպել։ Հանրահավաքին մասնակցում էին հիմնականում երիտասարդներ, ովքեր ձեռքերին պարզել էին «Ապագան կերտենք Սերժ Սարգսյանի հետ», «Մարզի երիտասարդությունը Սերժ Սարգսյանի հետ է» վերտառությամբ պաստառներ։
Երկրի ղեկավարն էլ, դիմելով հավաքվածներին, խոստում տվեց․ - «Համոզված եղեք, որ 2018 թվականին ես Հայաստանի հաջորդ նախագահին եւ մեր ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան։ Նոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նկարագրով, եւ դա լինելու է ապահով Հայաստանը։ Ես սա համարելու եմ իմ պարտքը»։
Նկատենք, որ Կոտայքը հանրապետության միակ մարզն է, որտեղ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հաղթեց «Բարգավաճ Հայաստան»-ը։ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը ԲՀԿ-ից 18 հազարով պակաս քվե ստացավ այստեղ։
Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցում եւ թեկնածուներից որեւէ մեկին չի սատարելու։ Չնայած այդ հանգամանքին, ԲՀԿ-ական քաղաքապետերը, այդ թվում Գյումրիի քաղաքապետ, կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը, հայտարարեցին, որ սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
Այսօր Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետին հարցրեցինք, թե արդյոք նա է՞լ է սատարելու Սերժ Սարգսյանին։
«Կուսակցության որոշումը գիտեք՝ չէ՞։ Ես կուսակցության որոշումները չեմ խախտում։ Կուսակցությունը ի՞նչ է որոշել, որ սեփական թեկնածու չունի եւ չի աջակցում որեւիցե մի թեկնածուի», - պատասխանեց Գուլոյանը։
Մեր դիտարկմանը, թե որոշ ԲՀԿ-ական քաղաքապետեր արդեն իսկ հայտարարել են Սերժ Սարգսյանին աջակցելու մասին, գուցե ի՞նքն էլ անհատապես նման դիրքորոշում ունի, Աբովյանի քաղաքապետն ասաց․ - «Անհատապես՝ դա իմ սահմանադրական իրավունքն է։ Ես կգնամ ընտրության, եւ ես իմ ընտրությունը կկատարեմ։ Ես իրավունք ունեմ ոչ մեկի չասելու։ Դա իմ գաղտնիքն է»։
Մեր հարցին՝ «իսկ ճի՞շտ է, որ Աբովյանում քաղաքապետարանը ակտիվ աջակցում է Հանրապետականի շտաբին», Գուլոյանն արձագանքեց․ - «Եթե կուսակցությունը որոշել է, ես մեր կուսակցության սկզբունքները չեմ խախտում»։

Պայմանավորվածություն՝ տարեցների հետ

Ծառուկյանի փեսան՝ Սարգսյանի հանրահավաքում