«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս հարցով պարզաբանումներ է տալիս Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահը։
Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքով պետական պահպանություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին:
Հանրապետության ղեկավարը, ինչպես նաեւ օրենսդիր ու գործադիր մարմնի ղեկավարները իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից, ասված է օրենքում:
Ինչ վերաբերում է այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց, ապա նրանց կարող է պետական պահպանություն տրամադրվել հանրապետության նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում: Այդ անձանց պահպանությունն իրականացնում է հանրապետության նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը:
Հաշվի առնելով այն փաստը, որ օրերս մահափորձ իրականացվեց Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, անհրաժե՞շտ է արդյոք, որ նախագահի թեկնածուներին տրամադրվի պետական պահպանություն, «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որովհետեւ մի դեպքով մենք չենք կարող որոշել մարդկանց այն շրջանակը, որոնք այսուհետեւ անվերապահորեն, առանց կոնկրետ իրավիճակը քննարկելու եւ հանգամանքները պարզելու պետք է ենթակա լինեն պետական պահպանության։ Մանավանդ որ, նկատի ունեցեք, խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք կարող են նաեւ հրաժարվել այդպիսի պահպանությունից, եւ եթե հիշում եք, կարծեմ պաշտոնապես նրանց առաջարկություն արվեց` միգուցե ոչ այն մարմնի կողմից, որը իրավասու էր այդպիսի առաջարկությամբ հանդես գալու, բայց այդ մարմինը կարող էր ընդամենը նաեւ, այսպես ասենք, կանխորոշելով, թե ինչպիսի ցանկություններ կան, եւ ըստ այդմ էլ արդեն դա կզեկուցվեր իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կորոշեր»։
Ոստիկանությունը հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու Հայաստանի նախագահի թեկնածուների անվտագությունը, մասնավորապես` ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ: Հայրիկյանի դեմ մահափորձից հետո Ոստիկանությունը վերահաստատեց իր պատրաստակամությունը` կոչ անելով նախագահի թեկնածուներին օգտվելու ուղեկցող ծառայողներ ունենալու հնարավորությունից: Ըստ Գեւորգ Դանիելյանի, սակայն, Ոստիկանության լիազորությունների մեջ դա չի մտնում։
«Եթե խոսքը վերաբերում է պետական, քաղաքական գործիչներին, պաշտոնատար անձանց, ապա այդպիսի պահպանություն իրականացվում է միայն հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով եւ սահմանված անձանց նկատմամբ, ընդ որում` պահպանության իրականացման պարտականությունը կրում է լիազորված պետական մարմինը, որը Ազգային անվտանգության մարմնի` հանրապետական մարմնի համակարգում է գործում», - ասաց Դանիելյանը` շարունակելով. - «Ոստիկանությունը, իհարկե, կարող է իրականացնել մասնավոր անձանց պահպանություն, բայց այս դեպքում պետք է նկատի ունենանք, որ խոսքը ոչ այնքան մասնավոր անձանց է վերաբերում, որքան` քաղաքական գործիչներին»։
«Բայց չէ որ գրանցման պահից սկսած` նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է համարվել երկրի հավանական նախագահ։ Արդյոք այդ դեպքում ե՞ւս անհրաժեշտ չէ, որ նրանք ունենան թիկնապահներ», - այս հարցին էլ Գեւորգ Դանիելյանը արձագանքեց. - «Գիտեք ինչ, իմաստ ունի ընդհանուր անվտանգության խնդիրը բարձրացնել։ Ի սկզբանե ասել, որ ցանկացած նախագահի թեկնածու գրանցված անձին անվերապահորեն պետք է տրամադրվի պետական հատուկ պաշտպանություն` կարծում եմ, իրավաչափ չէ։ Եվ ինչ վերաբերում է պոտենցիալ նախագահի առկայությանը` դա այդպես չէ, անգամ ընտրվելուց հետո նրանց անմիջապես չի տրամադրվում պետական հատուկ պահպանություն. միայն ընտրության արդյունքները պաշտոնապես հրապարակելու պահից է պաշտոնատար անձը արդեն ձեռք բերում այդպիսի հատուկ պաշտպանության իրավունք»։
«Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը` ես ոչ պատասխանում եմ դրական, ոչ էլ` բացասական։ Այս հարցին պատասխանելու համար պետք է կոնկրետ իրավիճակին ծանոթ լինել` հնարավոր վտանգներին, ընդունենք, ձեւավորված քաղաքական իրավիճակին, հասարակական անվտանգության երեւույթին։ Երբ այս բոլոր տեղեկատվությունը հնարավորություն կտա, հիմք կտա նման եզրակացության, իհարկե, անհապաղ պետք է նման որոշում կայացվի», - ասաց Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահը։
Չնայած նախագահի թեկնածուներին ուղեկցող ծառայողներ տրամադրելու պատրաստակամության մասին Ոստիկանության հայտարարությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նախագահի բոլոր թեկնածուները` բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից եւ Պարույր Հայրիկյանից, հայտարարել են, որ չեն օգտվի թիկնապահների ծառայություններից: